Մատչելի հղումներ

Փոմփեոն սկսել է Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցություններ


Փոմփեոն սկսել է Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցություններ
please wait

No media source currently available

0:00 0:01:46 0:00

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն երկուշաբթի օրը ժամանել է Բրյուսել, որտեղ եվրոպական դաշնակիցների հետ բանակցությունների հիմնական մասը նվիրելու է Իրանի հետ կապված խնդրին: Եվրոպական միության արտաքին գործերի նախարարներն այստեղ քննարկում են

2015 թվականին միջուկային հարցերով կնքված գործարքից դուրս գալու Իրանի վերջնագիրը:

Արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին ասել է, թե Եվրոպական միությունը դեռեւս ճանաչում է Իրանի միջուկային գործարքը եւ` փորձում գտնել այն փրկելու ուղիներ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը անցյալ տարի դուրս եկավ գործարքից, իսկ Իրանն անցյալ շաբաթ հայտարարեց, թե գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու փաստը պայմանագիրը ստորագրած մյուս կողմերի համար ստեղծել է իրենց պարտավորությունները կատարելու գործում խոչընդոտներ: Իրանը պայմանագիրը ստորագրած կողմերին տվել է իրենց պարտավորությունները կատարելու համար 60 օր ժամանակ: Հակառակ դեպքում Իրանը պատրաստվում է վերսկսել ուրանի հարստացման աշխատանքները:

Այժմ ԱՄՆ-ի պետքարտուղարը, Բրյուսել չծրագրված այցի ընթացքում, փորձելու է հարթել ԱՄՆ-ի ու եվրոպական դաշնակիցների միջեւ հակասությունները, երբ վերջիններս պաշտպանում են Իրանի հետ կնքված գործարքը: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերըմի Հանթն, օրինակ, ասել է, թե ԱՄՆ-ի ու Իրանի կողմից չկանխամտածված լարվածությունը կարող է վերածվել հակամարտության: Ոչ սովորական մի հայտարարություն, որն իրականում մեղքի բաժինը հավասարապես կիսում է Վաշինգտոնի ու Իրանի միջեւ:

Այս այցի ընթացքում Փոմփեոն հանդիպելու է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի արտաքին գործերի նախարարներին:

Հանդիպմանը մասնակցող մյուս երկրների արտաքին գործերի նախարարները եւս պաշտպանել են Իրանի հետ կնքված միջուկային միջազգային գործարքը: Նույն հարցով հանդիպում է անցկացվելու Փոմփեոյի եւ Մոգերինիի միջեւ: ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարն ավելի ուշ մեկնելու է Ռուսաստան: Սոչիում Իրանի հարցով բանակցություններ է նա անցկացնելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

XS
SM
MD
LG