Մատչելի հղումներ

 
‘’Մեկ գոտի, մեկ ճանապարհը’’ ունի անցնելու երկար ճանապարհ

‘’Մեկ գոտի, մեկ ճանապարհը’’ ունի անցնելու երկար ճանապարհ


‘’Մեկ գոտի, մեկ ճանապարհը’’ ունի անցնելու երկար ճանապարհ
please wait

No media source currently available

0:00 0:01:42 0:00

‘’Մեկ գոտի, մեկ ճանապարհ’’ նախաձեռնությունը Չինաստանի ամենամեծ նախագծերից մեկն է, որը հարուստ երկրներին խոստանում է ֆինանսական մեծ շահ, աղքատ երկրներին` բարգավաճում:

Ինչպես մասնագետներն են ասում, սա անցած հարյուր տարիների ընթացքում ամենակարեւոր նախագիծն է ներդրումների բնագավառում:
Չինաստանի ‘’Մեկ գոտի, մեկ ճանապարհ’’ ծրագրով հետաքրքրված է նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը, որը փորձում է արագացնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրերն ու նպատակները:
Սակայն ոչ բոլորն են վստահում Չինաստանին: Կան կասկածներ, որ Չինաստանի նպատակն ամենեւին էլ զարգացումը չէ, այլ համաշխարհային առումով իր ազդեցության լծակների ընդլայնումը: Չորեքշաբթի օրը Լոնդոն կատարած այցի ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն Չինաստանը ներկայացրել է որպես անվստահելի գործընկեր:

‘’Չինաստանը զբաղված է կոռումպացված գործարքներով, որի նպատակը քաղաքական ազդեցության շրջանակներն են’’, ասել է նա ու ավելացրել, որ այն կարող է սպառնալ ազատ տնտեսական մոդելին, որից կախյալ են մեծաթիվ երկրներ:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հակադարձել է, ասելով, թե ամերիկացիները պարզապես չեն հոգնել նույնը կրկնելուց: ‘’Սակայն մենք հոգնել ենք նույն բանը լսելուց’’, ասել է նա:
Նա գովասանքով է խոսել Պեկինում անցյալ ամիս անցկացված ‘’Մեկ գոտի մեկ ճանապարհ’’ ֆորումի մասին, որին 150 երկրներից եւ 92 կազմակերպություններից մասնակցել է 6 հազար մարդ:

ԱՄՆ-ը ու Չինաստանը ներկայումս ներքաշված են առեւտրային դժվար բանակցությունների մեջ: Թրամփը Չինսատանից ներկրումների վրա ուրբաթ օրը սահմանեց նոր ու բարձր սակագներ:

XS
SM
MD
LG