Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփին «զարմացրել են» սեփական կուսակցության սենատորները


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ զարմացած է Հանրապետական կուսակցության կողմից ղեկավարվող Սենատի հետախուզության հանձնաժողովի որոշմամբ, որը կրկին կանչել է ցուցմունք տալու նախագահի որդի Դոնալդ Թրամփ-կրտսերին ԱՄՆ-ի 2016 թվականի ընտրություններին ռուսական միջամտության կապակցությամբ.

«Որդուս արդարացրել են, իսկ այժմ կրկին ծանուցագիր են ուղարկում, որպեսզի կրկին գնա եւ 20 ժամ պատմի դատարկ մի հանդիպման մասին: Այո, ես շատ զարմացած եմ»:

ԱՄՆ-ի հատուկ քննիչ Ռոբերտ Մյուլլերի զեկույցը որեւէ համագործակցություն չի բացահայտել նախագահ Թրամփի թիմի եւ Ռուսաստանի միջեւ 2016 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում: Այդուհանդերձ, քննիչները բաց են թողել արդարադատության իրականացման դեմ ճնշում գործադրելու մեղադրանքները: Նախագահ Թրամփի որդու՝ Սենատի հանձնաժողովում ցուցմունք տալու ծանուցագիրը նշան է, որ սենատորները նախատեսում են շարունակել սեփական հետաքննությունը Ռուսաստանի դերի շուրջ:

Facebook Forum

XS
SM
MD
LG