Մատչելի հղումներ

 
Ամերիկյան ավիակիրն ու ծանր կործանիչները տեղաբաշխվել են Մերձավոր Արեւելքում

Ամերիկյան ավիակիրն ու ծանր կործանիչները տեղաբաշխվել են Մերձավոր Արեւելքում


Ամերիկյան ավիակիրն ու ծանր կործանիչները տեղաբաշխվել են Մերձավոր Արեւելքում
please wait

No media source currently available

0:00 0:01:15 0:00

Ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրն իր ամբողջ անձնակազմով եւ B-52 մակնիշի ծանր չորս կործանիչները հասել են Մերձավոր Արեւելք այն կասկածներից հետո, որ Իրանը կարող է իրականացնել հարձակումներ ընդդեմ ամերիկյան հաստատությունների:

ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարական անձնակազմի խոսնակն ‘’Ամերիկայի Ձայն’’-ին ասել է, որ ավիակիրն ու մարտական խումբն ավարտել են տեղաբաշխման աշխատանքները:
Նախագահ Դոնալդ Թրամփը ռազմական այս տեղաբաշխման մասին ասել է. ‘’Մենք ունենք այնպիսի տեղեկություններ, որոնց մասին դուք չէիք ուզենա իմանալ: Նրանց կողմից կար մեծ սպառնալիք, եւ մենք պիտի ունենանք մեծ անվտանգություն մեր երկրի ու շատ ու շատ այլ վայրերի համար’’:

Ամերիկյան ռազմական ուժ է տեղակայվում Մերձավոր Արեւելքում այն պահին, երբ Եվրոպայի առաջնորդները դատապարտում են Իրանին`միջուկային իր ծրագիրը կասեցնելու պարտավորությունից մասնակիորեն հրաժարվելու համար:

Թրամփը չորեքշաբթի օրը նոր պատժամիջոցներ է սահմանել ընդդեմ Իրանից մետաղի արտահանումների, ինչն այս երկրի եկամուտներն ապահովող ամենակարեւոր ճյուղերից մեկն է:

Այս պատժամիջոցները տարակուսանք են առաջ բերում ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցների շրջանում, որոնք, ընդունելով հանդերձ, որ Իրանի պահվածքը մտահոգիչ է, վստահ են նաեւ, որ Թրամփի այս ռազմավարությունը կարող է ունենալ հակադարձ ազդեցություն:

XS
SM
MD
LG