Մատչելի հղումներ

Զանգվածային հրաձգություն դպրոցում: Սպանվել է մեկ երեխա


Կոլորադո նահանգում տեղի է ունեցել հրաձգություն դպրոցում, որի արդյունքում սպանվել է մեկ, վիրավորվել ՝ութ երեխա:

Կոլորադո նահանգում՝ Դենվեր մայրաքաղաքից դեպի հյուսիս ընկած շրջանում տեղի է ունեցել հրաձգություն դպրոցում: Այն գրանցվել է STEM School Highlands Ranch անունը կրող դպրոցի երկու տարբեր մասերում:

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ ձերբակալել է երկու կասկածյալների, որոնք որոշ ժամանակ դիմադրություն են ցուցաբերել:

«Սա ահավոր իրադարձություն է: Սա մի երևույթ է, որ ոչ ոք չէր ցանկանա տեղի ունենա իր հետ: Մենք պատրաստվում ենք մանրամասն հետաքննել տեղի ունեցածը՝ պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել և ինչպես»,- հայտարարել է Դուգլաս շրջանի շերիֆ Թոնի Սփուրլոքը:

Կասկածյալներից մեկը 18 տարեկան է, մյուսը՝ անչափահաս: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ նախկինում այս անձանց հետ կապված որևէ կասկածելի տեղեկություն չի եղել:

Ծնողները շտապել են դպրոց այստեղ հրաձգության մասին տեղեկություն ստանալուց հետո:

«Իմ երեք երեխաները հաճախում են STEM: Պատկերացրեք, որ հեռախոսային հաղորդագրություն եք ստանում, որ նրանք թաքնված են սեղանի տակ և նրանց գլխի վրայով գնդակներ են անցնում: Դա ահավոր զգացում է, միայն դա կարող եմ ասել»,- նշել է Սառա Մարքսը, ում երեխաները հաճախում են այս դպրոցը:

Սպիակ տունը իր աջակցությունն է հայտնել համայնքին և իրավապաշտպաններին այս գործի բացահայտման հարցում:

STEM School Highlands Ranch դպրոցը գտնվում է Columbine High School դպրոցից ոչ հեռու, որտեղ 1999 թվականին գրանցվել էր զինված հարձակում, որի զոհ գնացին 13 երեխա: Այն կազմակերպել էին դպրոցի երկու ուսանողներ:

Facebook Forum

XS
SM
MD
LG