Մատչելի հղումներ

Փոխնախագահ Փենս. «Վենեսուելայի ժողովուրդը Կուբայի պատանդն է»


Թրամփի վարչակազմը վերացնում է պատժամիջոցները Վենեսուելայի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր խզում են հարաբերությունները Նիկոլաս Մադուրոյի կառավարության հետ:  ԱՄՆ իշխանությունները զգուշացնում են Մադուրոյին աջակցող պաշտոնյաներին հետագա պատասխանատվության մասին

Անցած շաբաթ Նիկոլոս Մադուրոյին իշխանությունից հեռացնելու Խուան Գուայդոյի անհաջող փորձից հետո, ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը անդրադարձել է Վաշինգտոնի քաղաքականությանն այս հարցում: Նա կոչ է արել Վենեսուելայի զինվորականներին հեռանալ Մադուրոյի ճամբարից, որի արդյունքում նրանց նկատմամբ կվերացվեն ամերիկյան պատժամիջոցները:

«Ւնչպես Ազգային ժողովը, որը խոստացել է ներում շնորհել բոլոր նրանց, ովքեր չեն մեղադրվում պատերազմի ժամանակ գործած հանցագործությունների մեջ, ԱՄՆ դիտարկում է պատժամիջոցների վերացում բոլոր նրանց կատմամբ, ովքեր կհարգեն երկրի սահմանադրությունը և կաջակցեն օրենքի գերակայությանը»,- հայտարարել է Փենսը:

Փոխնախագահը քննադատել է Ռուսաստանին, Կուբային և Չինաստանին՝ Մադուրոյին աջակցելու համար՝ հատկապես ընդգծելով կոմունիստական Կուբայի դերը:

«Ինչպես տեսնում ենք, Վենեսուելայի ապագայի վերաբերյալ հիմնական որոշումները կայացվում է ինչպես Կարակասում, այնպես էլ Հավանայում: Վենեսուելան Կուբայի հաճախորդը չէ, Վենեսուելայի ժողովուրդը Կուբայի պատանդն է»,- նշել է փոխնախագահը:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ պատրաստ է օգնել Վենեսուելայի ժողովրդին՝ կառուցելու ավելի պայծառ ապագա Մադուրոյի հեռանալուց հետո:

Facebook Forum

XS
SM
MD
LG