Մատչելի հղումներ

Մյուլերի զեկույցը քաղաքական պայքարի կենտրոնում


Հանրապետական և դեմոկրատ առաջնորդները հակադրվում են Ռոբերտ Մյուլերի զեկույցի բացահայտումների շուրջ: Հանրապետականները պնդում են, որ հետաքննությունը ավարտված է, սակայն դեմոկրատների կարծիքով հարցը հեռու է փակված լինելուց

Դեմոկրատական կուսակցության որոշ ներկայացուցիչներ, ներառյալ սենատոր Էլիզաբեթ Ուորենը, շարունակում են պնդել նախագահ Թրամփին իմպիչմենտի անհրաժեշտության մասին՝ 2016 թվականի նախագահական ընտրությունների վերաբերյալ Մյուլերի զեկույցում տեղ գտած բացահայտումների հիման վրա:

Սակայն Նենսի Փելոսին դեմ է այս զարգացմանը, որն, ըստ նրա, կհանգեցնի հասարակության պառակտմանն ու կուժեղացնի Թրամփի կողմնակիցների ճամբարը: Նրա կարծիքով նախագահը ինքն է ցանկանում, որ դեմոկրատները դիմեն այդ քայլին:

«Մենք չենք կարող նրան անվստահություն հայտնել քաղաքական դրդապատճառներից ելնելով: Պետք է հասկանալ՝ ինչ փաստեր կան»,- հայտարարել է Նենսի Փելոսին:

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը խմբագրել է զեկույցի տեքստը՝ այնտեղից դուրս բերելով գաղտնիք պարունակող տեղեկությունները: Հանրապետականները պնդում են, որ Մյուլերի հետաքննությունը փակված է:

«Այն տևել է երկու տարի և այժմ վերջնականապես ավարտված է»,- հայտնել է հանրապետականների առաջնորդ Միչ Մաքքոնելը:

Սակայն դրա հետ համաձայն չէ Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը:

«375 նախկին դաշնային դատախազներ նայել են Մյուլերի զեկույցը ու հայտնել, որ նախագահի գործողությունները պարունակում են չարաշահում ու օրենքի խախտում»,- հայտարարել է Շումերը:

Դեմոկրատները ակնարկում են, որ ժամանակին նախագահ Նիքսոնի նկատմամբ հետաքննությունը ևս երկար էր տևել մինչև այն պահը, երբ նրան մեղավոր ճանաչեցին և նա հրաժարական տվեց՝ իմնպիչմենտից խուսափելու համար:

Դեմոկրատները մեղադրում են նախագահ Թրամփին պաշտոնի չարաշահման մեջ, որով փորձ է արվել խաթարել օրենսդիր մարմնի աշխատանքը: Թրամփն իր հերթին ասում է, որ դեմոկրատները իզուր վատնել են նրա երկու տարին՝ փորձելով խոչընդոտել նրա քաղաքական օրակարգի իրականացմանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG