Մատչելի հղումներ

Չինաստանի դերը Հյուսիսային Կորեայի պատժամիջոցները վերացնելու հարցում


Չինաստանի դերը Հյուսիսային Կորեայի պատժամիջոցները վերացնելու հարցում
please wait

No media source currently available

0:00 0:01:45 0:00

Դոնալդ Թրամփը շարունակում է պնդել, որ բարձրացվելու են չինական ապրանքների վրա հաստատված սակագները։ Սակայն Չինաստանի պաշտոնատար անձինք հայտնում են, որ մի նոր պատվիրակություն է մեկնելու Վաշինգտոն, բանակցությունները շարունակելու համար։
Ըստ Թրամփի թվիթերյան էջի, ուրբաթ օրվանից չինական 2ՕՕ մլրդ դոլարի ծավալով ապրանքների սակագներն ինքը 1Օ տոկոսից բարձրացնելու է 25-ի։ 25 տոկոսի սակագներ են արդեն գործում 5Օ միլիարդ դոլարի ծավալով ապրանքների վրա։ Պեկինն իր հերթին տուգանքներ է հաստատել ամերիկյան 1ՕՕ միլիարդ դոլարի համարժեք ապրանքների համար։

Բրուքինգս հաստատության վերլուծաբան Դեյվիդ Դոլարի խոսքերով, նախագահ Թրամփին հավանաբար զայրացրել է գործարք կնքելու հարցում Չինաստանի դանդաղկոտությունը։ Մյուս կողմից էլ ժողովրդին ցանկանում է ցույց տալ, որ ինքը կարծր քաղաքականություն ունի Չինաստանի հարցում։ ՝՝Եվ գործարքը կնքվելուց հետո նա կարող է հպարտանալ, որ ինքը կնքել է ամենալավ գործարքը՛՛, ասում է վերլուծաբանը։

Այս պահին սակայն, Թրամփի թվիթերյան գրությունը համաշխարհային շուկաներում դարձել է մտահոգության պատճառ։

Չնայած երկու երկրներն էլ հայտարարում են, թե առեւտրի շուրջ բանակցությունները չեն օգտագործում այլ հարցեր լուծելու նպատակով, վերլուծաբանների կարծիքով, սա մի միջոց է, որով Թրամփի վարչակազմը փորձում է ստիպել Չինաստանին օգնել Հյուսիսային Կորեայի հետ կապված միջուկային խնդիրը լուծելու հարցում։ ԱՄՆ-ը նաեւ հորդորում է, որ Չինաստանը դադարեցնի Իրանից նավթի ներկրումները։

Անցած կիրակի օրն էր, որ Հյուսիսային Կորեան անցած մեկ ու կես տարվա ընթացքում իրականացրեց բալիստիկ առաջին հրթիռի փորձարկումը։ ԱՄՆ-Հյուսիսյաին Կորեա բանակցությունները տապալվելուց երկու ամիս անց էր Հյուսիսը սկսել մոտ նշանառության հրթիռների փորձարկումը։ Այնպես որ Հյուսիսի դեմ ԱՄՆ-ի կողմից ՝՝առավելագույն ճնշումներ՛՛ բանեցնելու հարցը կարող է մեծապես կախված լինել Պեկինից, որպես Հյուսիսաին Կորեայի գլխավոր հովանավոր։

XS
SM
MD
LG