Մատչելի հղումներ

Օջալանը կոչ է անում Սիրիայում խնդիրները կարգավորել խաղաղ եղանակով


Անազատության մեջ գտնվող քրդական առաջնորդ Աբդուլահ Օջալանը կոչ է արել Սիրիական դեմոկրատական ուժերին կարգավորել խնդիրները Սիրիայում առանց հակամարտության: Այդ հայտարարությունը տարածել են Օջալանի փաստաբանները:

Ազատազրկման մեջ գտնվող քրդական առաջնորդ Աբդուլահ Օջալանը կոչ է արել լուծել Սիրիայում առկա խնդիրները առանց հակամարտության: Օջալանը Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հիմնադիրն է, ով 1980-ականնների կեսից առաջնորդել է Թոuրքիայի հարավարելքում զինված պայքարն ընդդեմ կենտրոնական իշխանություների: ԱՄՆ, ԵՄ և Թուրքիան PKK ճանաչում են որպես ահաբեկչական կազմակերպություն:

Անկարան պնդում է , որ Սիրիայում այսօր գտնվող Ժողովրդական պաշտպանության զորամիավորումների (YPG) քուրդ զինյալները, որոնք վայելում են նաև ԱՄՆ-ի աջակցությունը, հանդիսանում են PKK մաս: YPG դեմ Անկարան ձեռնարկել էր ռազմական գործողություններ:

Օջալանի և PKK այլ առաջնորդների հայտարարությունը ընդգծում է, որ Սիրիայում խնդիրները պետք է կարգավորվեն խաղաղ եղանակով, Սիրիայի տարածքային ամբողջականության և ժողովրդավարության սկզբունքների պահպանմամբ:

Նրանք նշել են նաև, որ անհրաժեշտ է հաշվի առնել Թուրքիայի մտահոգությունները:

Օջալանը ազատազրկման մեջ է արդեն 20 տարի, սակայն նա կարևոր դեր ուներ 2015 թվականին Անկարայի և PKK միջև խաղաղ բանակցություններում: Նրա փաստաբանները, ովքեր կարդացել են հայտարարության տեքստը, տեղեկացրեցին, որ նրանց թույլատրվել է հանդիպելու Օջալանին, որը 2011 թվականինց ի վեր նրանց առաջին հանդիպումն էր:

Facebook Forum

XS
SM
MD
LG