ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է Չինաստանի ապրանքների նկատմամբ մաքսային սակագների կտրուկ աճի մասին: Այն 10-ից կհասնի 25 տոկոսի:
Վաշինգտոնն ու Պեկինը շարունակում են բանակցել առևտրային նոր համաձայնագրի շուրջ՝ ծագած անհամաձայնությունները կարգավորելու համար: Հիշեցնենք, որ երկրների միջև առևտրային պատերազմ է ծագել այն բանից հետո, երբ 2018 թվականին Վաշինգտոնը սահմանել է մաքսային սակագներ շուրջ 250 միլիարդ դոլարի չինական ապրանքների նկատմամբ: Չինաստանը պատասխանել է նմանատիպ սակագներ սահմանելով 110 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանքների նկատմամբ:
Երկրների ղեկավարները համաձայնության են եկել շարունակելու բանակցությունները: Չնայած նախանշված ժամկետն արդեն լրացել է, կողմերը շարունակում են բանակցային գործընթացը մի շարք խնդիրների շուրջ համաձայնության հասնելու համար:
The Wall Street Journal հաղորդում է, որ Չինաստանը դիտարկում է այս բանակցությունները դադարեցնելու տարբերակը: Սպիտակ տունը դեռևս չի արձագանքել այս տեղեկությանը:
Կողմերի միջև բանակցությունները ներառում են նաև մտավոր սեփականության գողության և տեխնոլոգիաների շուրջ հարցեր: Դեռևս պարզ չէ, թե արդյոք համաձայնությունից հետո կողմերը կվերացնեն վերջերս սահմանված սակագները:
Facebook Forum