Ռուսաստանի Մուրմանսկ քաղաքի բնակիչները ծաղիկներ, մոմեր և խաղալիքներ են բերում քաղաքի կենտրոնական մաս և տեղի օդանավակայան ի հիշատակ կիրակի օրը Մուրմանսկ–Մոսկվա չվերթի ինքնաթիռի՝ վայրէջքի ընթացքում գրանցված աղետի զոհերի:
Ռուսական «Aeroflot» ընկերության Սուխոյ 100 տեսակի ինքնաթիռը կիրակի օրը կատարում էր Մուրմանսկ-Մոսկվա հերթական թռիչքը, երբ վայրէջքի ժամանակ բռնկվել է ինքնաթիռի շարժիչը: Դեռևս պարզ չեն հրդեհի ու աղետի հիմնական պատճառները: Ռուսաստանի պետական մարմինները իրականացնում են հետաքննություն:
Հայտնի է, որ օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց ինքնաթիռի անձնակազմն ահազանգել է առկա խնդիրների մասին և խնդրել արտակարգ վայրէջք:
SU 1492 թռիչքի պահին ինքնաթիռում էին գտնվում 73 ուղևորներ և անձնակազմի 5 անդամներ: Զոհվել է 41 մարդ, որոնց թվում է անձնակազմի մեկ անդամ: Այս պահին 6 մարդ գտնվում է ծանր վիճակում:
Facebook Forum