Մատչելի հղումներ

‘’Մադուրոյի իշխանության օրերը հաշվված են’’. ԱՄՆ-ի պետքարտուղար


‘’Մադուրոյի իշխանության օրերը հաշվված են’’. ԱՄՆ-ի պետքարտուղար
please wait

No media source currently available

0:00 0:01:23 0:00

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն կիրակի օրը հայտարարել է, թե Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկիրը կառավարում է ‘’միայն այս պահին’’: ABC News հեռուստակայանին տված հարցազրույցում ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է, թե Մադուրոյի օրերը հաշվված են, սակայն մինչեւ երբ` Փոմփեոն չի ասել:

Նա խոսել է Վենեսուելայում տիրող աղքատության, սովի, տարածվող հիվանդությունների մասին ու ավելացրել, որ սա չպետք է լինի Վենեսուելայի ապագան: ‘’Մեր առաքելությունն է աշխատել հիսունից ավելի այն երկրների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել վերակագնելու ժողովրդավարությունն այստեղ’’, ասել է Փոմփեոն:

Ընդդիմության ղեկավար, իրեն ժամանակավոր նախագահ հայտարարած Հուան Գուաիդոն բազմահազարանոց բողոքի ցույցեր էր կազմակերպել նաեւ անցյալ շաբաթվա ընթացքում, սակայն ռազմական գերագույն հրամանատարությունը հրաժարվեց ընդունել Մադուրոյի դեմ պայքարում իր շարժմանը միանալու Գուաիդոյի կոչերը:

Ցույցերի ու ոստիկանության հետ բախումների ընթացքում այստեղ մայրաքաղաք Կարակասում գրանցել է հինգ զոհ:

Փոմփեոն հերքել է այն մեկնաբանությունները, թե իշխանությունը զավթելու փորձը եղել է ԱՄՆ-ի հետախուզության ձախողումը: Սակայն նա չի բացառել Վենեսուելա ներխուժում իրականացնելու հնարավորությունը: Ոչ Փոմփեոն, ոչ էլ Թրամփը չեն ասել, թե ինչ հանգամանքներում Վաշինգտոնը կդիմի այդ քայլին:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքերով, ԱՄՆ-ը պետք է հրաժարվի Մադուրոյին տապալելու իր ‘’անպատասխանատու ծրագրից’’:

Փոմփեոն զանգահարել է Ռուսաստան, ինչպես նաեւ Կուբա ու Իրան` կոչ անելով դադարեցնել Մադուրոյի իշխանության նկատմամբ աջակցությունը:

XS
SM
MD
LG