Մատչելի հղումներ

4 միլիարդ 500 միլիոն դոլար` սահամանային վերահսկողությունն ուժեղացնելու համար


4 միլիարդ 500 միլիոն դոլար` սահամանային վերահսկողությունն ուժեղացնելու համար
please wait

No media source currently available

0:00 0:01:31 0:00

Թրամփի վարչակազմը Կոնգրեսից խնդրել է հավելյալ 4 միլիարդ 500 միլիոն դոլար` այն պատճառաբանելով Մեքսիկայի հետ սահմանին մարդասիրական ճգնաժամը հարթելու ցանկությամբ:

Այս շաբաթասկզբին Թրամփի վարչակազմը նորից վեր հանեց փախստականի կարգավիճակ տրամադրելու հետ կապված խնդիրները:

Ինչպես Սպիտակ տան խորհրդականներից Քելիան Քոնուեյն է ասում, փախստականի կարգավիճակ ստանալու դիմումներ են ներկայացնում մեծ թվով մարդիկ նաեւ, որոնց նկատմամբ իրենց երկրներում չկա որեւէ վտանգ:

2018 թվականին 65 հազար մարդ է դիմել փախստականի կարգավիճակ ստանալու խնդրանքով, նրանց մեծ մասը` Մեքսիկայի սահմանին: Այս թիվը կրճատելու համար Թրամփը սահմանային ծառայողներին 90 օր ժամանակ է տվել մուտքը խստացնող նոր կանոններ ընդունելու համար:

Առաջարկներից մեկը վերաբերում է ԱՄՆ անօրինական եղանակով մուտք գործած անձանց աշխատանքի իրավունք շնորհելու գործընթացը դժվարացնելուն: Խոսք է գնում նաեւ այն մասին, որ փախստականի կարգավիճակ ստանալու խնդրանքով դիմած անձինք պետք է կատարեն դրամական վճարում իրենց դիմումի համար:
Ինչպես վերլուծաբաններն են հիշեցնում, նման կարգավիճակ հայցող անձանց մեծ մասը հենց նրանք են, ովքեր չունեն դրամական միջոցներ:

Թրամփը, որը 2016 թվականի նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ նաեւ ներգաղթի հարցի շուրջ իր խիստ դիրքորոշման արդյունքում, ձգտելու է վերընտրվել 2020-ին: Վերլուծաբան Քարլա Մաքքանդերսի խոսքերով, Թրամփը ամենայն հավանականությամբ իր նախընտրական արշավը նորից կհենի ներգաղթն ավելի խստացնելու պահանջի վրա:

Մինչ այդ Կոնգրեսի առջեւ է դրվում ոչ թե սահմանային պատ կառուցելու, այլ սահմանային վերահսկողությունն ուժեղացնելու համար չորս եւ կես միլիարդ դոլար հատկացնելու դիմում:


XS
SM
MD
LG