Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արդարադատության նախարարը՝ սենատորների քաղաքական հարձակման թիրախում


ԱՄՆ-ի արդարադատության նախարարը՝ սենատորների քաղաքական հարձակման թիրախում
please wait

No media source currently available

0:00 0:01:48 0:00

ԱՄՆ-ի արդարադատության նախարար Ուիլյամ Բարրը, Ռոբերտ Մյուլլերի թիմի զեկույցը հրապարակվելուց ի վեր առաջին անգամ չորեքշաբթի օրը ներկայացավ Կոնգրես, որին սպասվում էին խիստ ու ծանր հարցերը։


Ուիլյամ Բարրը, որը վերջերս ներկայացրել էր Ռոբերտ Մյուլլերի հատուկ հետաքննչական խմբի զեկույցի խմբագրված տարբերակը, չորեքշաբթի օրը կանգնեց Սենատի դեմոկրատների ուժեղ գրոհին դեմ հանդիման, երբ սենատորները մեղադրում էին նրան զեկույցը հօգուտ նախագահ Թրամփի պտտելու մեջ։
՝՝Դուք կիրառել եք ձեր պաշտոնի բոլոր հնարավորությունները ստեղծելու համար մի տպավորություն, որ նախագահը չի իրականացրել որեւէ խախտում՛՛, ասում էր Սենատի դատական հարցերով հանձնաժողովի անդամ Մեյզի Հիրոնոն։
Հիշեցնենք, որ զեկույցի ամփոփ տարբերակի հրապարակումից հետ Թրամփն ինքն էր հայտարարել, թե զեկույցն ընդունում է, որ չի եղել իր եւ ռուսների մասնակցությամբ դավադրություն։
Սակայն, երբ հրապարակվեց ամբողջական զեկույցը որոշ կրճատումներով, պարզ դարձավ, որ Թրամփի ու նրա ներքին շրջանակի կողմից իրականացվել են իրավական կասկածելի բազմաթիվ գործողություններ։

Նշենք, որ Մյուլլերը զեկույցի հրապարակումից հետո նամակ է հղել Բարրին, ասելով, թե առաջին տարբերակը ինչպես որ ներկայացվել է, եղել է անկատար։ Դեմոկրատ կոնգրեսականները հիմա Բարրին նեղ կացության մեջ են դնում՝ հենվելով նաեւ այդ նամակի վրա։

Բարրը պատասխանում է, թե ինքը կենտրոնացել է Մյուլլերի զեկույցի ամենագլխավոր կետի վրա այն մասին, որ չկա ռուսների հետ գաղտնի համաձայնության շուրջ որեւէ փաստ, եւ որ չկա արդարադատությունը նախագահի կողմից խոչընդոտելու որեւէ վկայութուն։

Հանրապետական սենատոր Մայք Լիին, որը Սենատի դատական հարցերով հանձնաժողովի անդամ է, ասում է, թե նախագահի հակառակորդները ժամանակ առ ժամանակ շահարկում են Մյուլլերի հետաքննությունը, անհիմն զրպարտություններ տարածելու եւ 2Օ16 թվականի նախագահական ընտրությունների լեգիտիմությունը հարցականի տակ դնելու համար։

Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին մեղադրում է Բարրին՝ Կոնգրեսի առջեւ ստելու մեջ։ Այնպես որ այս ճանապարհին կրքերն ավելի են բորբոքվում։

XS
SM
MD
LG