Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում շարունակվում են նախագահ Մադուրոյի հրաժարականը պահանջող ցույցերը՝ նրան մեղադրելով երկիրն աղքատության գիրկը տանելու մեջ։
Սակայն զինված ուժերը հավատարիմ են մնում Մադուրոյին։ Նիկոլաս Մադուրոն ունի աջակիցներ նաեւ ժողովրդի շրջանում։
Մադուրոյին են պաշտպանում Ռուսաստանը, Չինաստան, Կուբան ու էլի մի քանի երկրներ։ Կուբան նույնիսկ զորքեր է ուղարկել Մադուրոյի անվտանգությունն ապահովելու համար։ Իսկ ԱՄՆ-ը հայտարարում է, որ իր կողմից ռազմական ներխուժումը չի բացառվում։
Ինչիպես ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն է ասել, ՝՝ԱՄՆ-ը նախընտրում է կառավարության սահուն փոխանցում, որի արդյունքում կհեռանա Մադուրոն ու կանցկացվեն նոր ընտրություններ՛՛։
ԱՄՆ-ի կոնգրեսական Դոննա Շալալան ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին ասել է, թե Կոնգրեսում դեմոկրատ եւ հանրապետական օրենսդիրները միասնական մոտեցում ունեն Վենեսուելայում իշխանության խաղաղ փոխանցման հարցում։
Վերադառնալով Մադուրոյին՝ ասենք, որ որպես ուժի ցուցադրում, հինգշաբթի օրը նա հանրությանն է ներկայացել՝ շրջապատված Կարակասի ռազմական բազայի զինվորականներով։
.