Մատչելի հղումներ

Բողոքի ցույցեր՝ Ղազախստանում


Ղազախստանի ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ մարդկանց օրերս բողոքի ցույցերին մասնակցելու համար:

Ղազախստանի Ալմաթի և վերջերս Աստանայից Նուր-Սուլթան վերանվանված քաղաքներում անցան բողոքի ցույցեր, որոնց մասնակիցները բողոքում էին ընդդեմ այլընտրանքի բացակայության հունիսին կայանալիք ընտրությունների ընթացքում: Ընտրությունները նախատեսվել են նախագահ Նորսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո:

Ցուցարարները կոչ են անում բոյկոտել ընտրությունները՝ պնդելով, որ իշխող կուսակցության թեկնածու և Նազարբաևի մերձավոր, Սենատի նախկին խոսնակ Քասիմ-Ժոմարտ Տոկաևի ընտրությունը կհանգեցնի ավտորիտարիզմի խորացմանը երկրում:

Հիշեցնենք, որ Նազարբաևը ղեկավարել է երկիրը 1984 թվականից, երբ Ղազախստանը դեռևս ԽՍՀՄ-ի կազմի մեջ էր:

Հետխորհրդային տարիներին միլիարդավոր դոլարների ներդրումներ են արվել երկրի էներգակիրների արդյունահանման և արտահանման ոլորտում, սակայն մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստները ահազանգում են այս ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների մասին:

Երկրի խորհրդարանը մարտ ամսին քվեարկեց երկրի մայրաքաղաք Աստանան Նուր-Սուլթան վերանվանելու օգտին:

Facebook Forum

XS
SM
MD
LG