Մատչելի հղումներ

Facebook-ը՝ խոշոր փոփոխությունների շեմին


Facebook ընկերության ղեկավար Մարք Զաքերբերգը ելույթ ունենալով ընկերության համաժողովին հայտարարել է՝ ընկերությունը փոխում է զարգացման ուղղությունը առցանց «հրապարակին» ավելացնելով մասնավոր վայրեր.

«Ի հավելում առցանց «հրապարակի», մեզ անհրաժեշտ են նաեւ առանձնասենյակների առցանց տարբերակներ, որտեղ մարդիկ կարող են առցանց առանձնազրույցներ ունենալ, փոխանակել մտքեր կամ վճարումներ կատարել, որի մասին մյուսները չեն տեղեկանա»:

Մեկ միլիարդից ավելի օգտատեր ունեցող Facebook-ը վերջերս քննադատության է ենթարկվում օգտատերերի մասնավոր տվյալների անբավարար պաշտպանվածության համար: Զաքերբերգի խոսքով, մոտ ժամանակներս Facebook-ն ավելացնելու է մասնավոր հաղորդագրությունների եւ տվյալների մասնավոր փոխանակման հնարավորությունները, թույլ տալով մարդկանց առցանց առանձնազրույցներ ունենալ, ճիշտ այնպես, ինչպես իրական հյուրասենյակներում:

Հանրային ոլորտի աշխատակիցները սակայն, չեն դժգոհում «Facebook՝ առցանց հրապարակ» տարբերակից: Ռուբի Գայլենը նշում է, որ ի շնորհիվ Facebook-ի նրանք կարող են իրենց հաղորդագրությունը հասցնել մեծաթիվ մարդկանց: Ընդհանուր առմամբ Զաքերբերգը հավատացած է՝ Facebook-ն աշխարհում դրական դեր է խաղում.

«Մենք թույլ ենք տալիս մարդկանց կիսվել մյուսների հետ ոչ միայն իրենց կյանքի շրջադարձային պահերին այլեւ առօրյա հարցերում ստանալ էմոցիոնալ աջակցություն, կատակել, ստանալ միասնականության զգացողությունը»:

Facebook Forum

XS
SM
MD
LG