ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն ու առևտրային հարցերով ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհիզերը գլխավորում են ամերիկյան պատվիրակությունը, որը բանակցություններ է վարում այս շաբաթ Չիանաստանում առևտրային հարաբերություններում առկա խնդիրները կարգավորելու համար:
Չորեքշաբթի օրը պատվիրակությունը հանդիպել է Չինաստանի փոխվարչապետ Լիու Հեի հետ, ով երկրի ղեկավարի գլխավոր տնտեսական խորհրդականն է: Հանդիպմանը մասնակցել է Չինաստանում ԱՄՆ-ի դեսպան Թերի Բրենսթադը:
Հանդիպումից առաջ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հույս է հայտնել, որ ընթացող բանակցությունները առաջընթաց կգրանցեն երկրների միջև սակագների շուրջ ծագած անհամաձայնություններում:
Հաջորդ շաբաթ բանակցությունները կշարունակվեն Վաշինգտոնում:
Վաշինգտոնն ու Պեկինը ակտիվ բանակցում են առևտրային հարցերում ծագած անհամաձայնությունները հարթեցնելու ուղղությամբ: Կողմերը միմյանց նկատմամբ սահմանել են սահմանային սակագներ, որոնք խաթարում են երկրների միջև բնականոն առևտրային հարաբերությունները:
Facebook Forum