ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդընը, մտնելով նախագահական ընտրապայքարի մեջ, իր գլխավոր թիրախը համարում է Դոնալդ Թրամփի նախագահության մասնատող բնույթը։
՝՝Մենք պիտի պայքարենք ընդդեմ վախի ու հանուն հույսի, ընդդեմ մասնատումների ու հանուն միասնության, ընդդեմ ստի եւ հանուն ճշմարտության՛՛, ասում է Բայդընը։
Ինչպես նրա աջակիցներն են ասում, իրենք մեծապես են գնահատում Բայդընի արդարամտությունը։
Թրամփն իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ դեմոկրատներին նույնացնում է ՝՝բարձր հարկերի, հանցագործությունների բարձր մակարդակի, բաց սահմանների, մոլորությունների հետ՛՛։
Նա նաեւ սիրում է ընդգծել Բայդընի մեծ տարիքը, չնայած այն հանգամանքին, որ երկուսն էլ 7Օ-ն անց են։
Բայդընը դեմոկրատ 2Օ թեկնածուների շարքում իր վարկանիշով ամենաբարձր տեղում է, նրան հաջորդում է Բերնի Սանդերսը։
Դեմոկրատական կուսակցության աջակիցները որպես այս կուսակցությունից նախագահի թեկնածու ընտրելու համար ունեն մեծ ընտրություն, որոնց մեջ են նաեւ կին մի քանի մրցակիցներ, ինչպես նաեւ փոքրամասնությունների ներկայացուցիչներ։
Ինչպես վերլուծաբան Բիլլ Սուինին է ասում, ՝՝այսօր ունենք մեր պատմության մեջ ամենաբազմազան դաշտը, եւ դեմոկրատների աջակիցները պիտի ընտրեն նրան, ում կարծում են ամենալավ թեկնածուն է Թրամփին հաղթելու համար։
Այդ թեկնածուի դերում դեմոկրատների աջակից ամերիկացիներն առայժմ տեսնում են Բայդընին։ Այդ պատճառով էլ հարցումների արդյունքում նա է ստանում ամենամեծ վարկանիշը։