Մատչելի հղումներ

Խղճի ազատության խնդիրն աշխարհում


Դեմոկրատների ու Թրամփի թիմի միջեւ պայքարը չի դադարում
please wait

No media source currently available

0:00 0:01:42 0:00

Միջազգային կրոնական ազատությունների հանձնախումբը հրապարակել է իր վերջին զեկույցը, ըստ որի աշխարհի հատկապես 16 երկրներում մեծ մտահոգության առարկա է դարձել կրոնական ազատությունները ոտնահարելու խնդիրը:

ԱՄՆ-ից գործող Միջազգային կրոնական ազատությունների հանձնախումբը, ինչպես հանձնակատար Գարի Բաուերն է ասում, իր վերջին ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ հատկապես 16 երկրներում իրականացվում են բիրտ գործողություններ ընդդեմ խղճի ազատության: Ըստ նրա, Չինաստանում այն ուղղված է հիմնականում ընդդեմ ույղուր մահմեդականների:

‘’Այն ուղղված է նաեւ ընդդեմ Տիբեթի բուդդիստների, ընդդեմ Ֆալուն գոնգի եւ քրիստոնեական եկեղեցիների’’, ասում է նա:
Բաուերն ասում է, թե Միացյալ Նահանգներն ունի փաստացի տվյալներ, թե Չինաստանի որ պաշտոնյաներն են պատասխանատու խղճի ազատությունն այստեղ կրճատելու համար: Նա կոչ է անում, որ ԱՄՆ-ը հորդորի Չինաստանին ազատ թողնելու համար ույղուրներին ու մյուս մահմեդականներին:

Ըստ նույն կազմակերպության, իրադրությունը խղճի ազատության բնագավառում վատթարացել է նաեւ Նիգերիայում, որտեղ կառավարության ու պետական մակարդակներով հանդուրժում են բռնություններն ու խտրականությունը:

Կազմակերպության զեկույցի համաձայն, անցյալ տարվա ընթացքում աճել է սրբավայրերի դեմ իրականացվող ահաբեկչական հարձակումների թիվը:

Ինչպես դեմոկրատ կոնգրեսական Ջիմ Մաքգավերն է ասում, ‘’Վերջերս եղանք Կալիֆորնիայում եւ մի սինագոգի դեմ իրականացված հարձակումների ականատեսը: Հարձակումներ են իրականացվում աշխարհում, նաեւ ԱՄՆ-ում ընդդեմ մահմեդականների: ‘’Այնպես որ, երբ խոսում ենք կրոնական ազատությունների մասին, այն խնդիր է ոչ միայն աշխարհի հեռավոր հատվածներում, այլ նաեւ մեր իսկ հարեւանությամբ’’, ասում է նա:

ԱՄՆ-ի կոնգրեսականներն ասում են, որ սրբավայրերի եւ աշխարհում խղճի ազատության պաշտպանությունը այն հարցերն են, որոնք ոչ միայն Կոնգրեսի, այլ նաեւ ԱՄՆ-ի ամբողջ հասարակության թիրախը պիտի դառնան:

XS
SM
MD
LG