Մատչելի հղումներ

Աջ ծայրահեղական ուժերն անցան Իսպանիայի խորհրդարան


Իսպանիայում ընթանում է ակտիվ հետընտրական քաղաքական բանակցությունների շրջան: Իշխող սոցիալիստական կուսակցությունը, որը ստացել է ձայների մոտ 29 տոկոսը, բանակցություններ է սկսել մյուս ուժերի հետ: Խորհրդարան անցան նաև աջ ծայրահեղականները:

Իսպանիայում ակտիվ հետընտրական քաղաքական շրջան է: Կիրակի օրը տեղի ունեցած ընտրություններում հաղթանակ տարավ սոցիալիստական կուսակցությունը:

«Սոցիալիստական կուսակցությունը հաղթեց ընդհանուր ընտրություններում: Այսպիսով հաղթեց ապագան, իսկ անցյալը պարտվեց»,- հայտարարեց սոցիալիստների առաջնորդ, գործող վարչապետ Պեդրո Սանչեսը:

Եվրոպամետ սոցիալիստները ընտրությունների արդյունքում ավելացրեցին խորհրդարանում իրենց զբաղեցրած տեղերի թիվը, սակայն դա դեռևս բավարար չէ կոալիցիա կազմելու համար: Անհրաժեշտ են դաշնակիցներ ի դեմս ձախակողմյան Պոդեմոս կուսակցության կամ շրջաններում գործող քաղաքական ուժերի:

«Այս գործընթացը որոշ ժամանակ կխլի, քանի որ ընթացան ընդհանուր և տեղական ընտրություններ, ինչպես նաև մայիսին նախատեսված են եվրոպական ընտրություններ: Քաղաքական ուժերը չեն շտապի բացահայտել իրենց ծրագրերի մասին մինչև չավարտվի ընտրական այս շրջանը»,- ասում է քաղաքական վերլուծաբան Լուիս Քորնագոն:

Աս ընտրությունները արտահերթ էին , քանի որ վարչապետ Սանչեսի կոալիցիոն կառավարության կազմում գտնվող կատալոնական կուսակցությունները հրաժարվել էին աջակցել նրա ներկայացրած բյուջեի նախագիծը:

«Նրանք փոխարենը ցանկանում են ստանալ անկախության համար նոր հանրաքվե անցկացնելու հնարավորություն»,- ասում է Քորնագոն:

Կատալոնիայի անկախության խնդիրը շարունակում է արդիական մնալ Իսպանիայում: Դրա արդյունքում, ծայրահեղ աջ Vox կուսակցությունը ստացավ ձայների 10 տոկոսը՝ «Հզորացնենք նորից Իսպանիան» կարգախոսի ներքո: Կուսակցության առաջնորդները վստահ են իրենց քաղաքական հեռանկարում:

Աջակողմյան ծայրահեղականների առաջ գալն Իսպանիայում մի կողմից ընդգծում է եվրոպական մայրցամաքում աճող պոպուլիզմի միտումը, սակայն Իսպանիայի դեպքում փորձագետներն այն ավելի շատ կապում են Կատալոնիայի հիմնախնդրի ու իսպանական ազգայնականության արձագանքի հետ:

Ուստի Իսպանիայի նորընտիր կառավարությունը պետք է ուղիներ փնտրի հասարակության հաշտեցման և պառակտումը վերացնելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG