Մատչելի հղումներ

Արդյո՞ք վճարել է ԱՄՆ-ը Օտտո Վորմբիերիի դիմաց


Ամերիկացի նախկին դիվանագետն, ով ներգրավված էր Հյուսիսային Կորեայում դատապարտված ամերիկացի Օտտո Վորմբիերիի ազատ արձակման գործընթացում, տեղեկացրել է, որ Վաշինգտոնը Փհենյանին է վճարել 2 մլն ԱՄՆ դոլար նախքան Վորմբիերիի ազատ արձակումն ու տեղափոխումը Միացյալ Նահանգներ:

Ջոսեֆ Յանը հաստատել է Ռոյթերս գործակալության հետ զրույցում , որ ինքը ստորագրել է համաձայնագիրը Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչների հետ այս առիթով:

Օտո Վորմբիերին ԱՄՆ էր տեղափոխվել կոմային վիճակում և մահացել հայրենիք վերադառնալուց օրեր անց: Նախագահ Թրամփն այդ ժամանակ հայտարարել էր, որ որևէ վճարում չի կատարվել նրա արձակման դիմաց:

«Մենք չենք վճարել մեր Օտտոյի համար: Որևէ գումար չի վճարվել: Կեղծ լուրեր տարածվեցին, որ գումարներ է վճարվել, ես չեմ վճարում որևէ պատանդի դիմաց», - ասել է նախագահ Թրամփը:

Հիշեցնենք, որ Օտտո Վորմբիերին Վիրջինիայի համալսարանի ուսանող էր, ով այցելել էր Հյուսիսային Կորեա: Այստեղ նրան դատապարտել էին 15 տարվա ազատազրկման հյուրանոցից քարոզչական պաստառ գողանալու փորձի համար

Facebook Forum

XS
SM
MD
LG