Մատչելի հղումներ

Սինագոգի վրա հարձակվողը ցանկանում էր ուղիղ եթերով հեռարձակել հարձակումը


Կալիֆոռնիա նահանգի սինագոգի վրա զինված հարձակում գործած Ջոն Իրնեստին մեղադրանք է առաջադրվել սպանության և սպանության փորձի հոդվածներով:

ԱՄՆ-ի իրավապահները տեղեկացնում են , որ հարձակումից ընդամենը 5 րոպե առաջ տեղեկություն են ստացել սոցցանցերում հարձակման սպառնալիքի մասին: Հիշեցնենք, որ հարձակման արդյունքում զոհվել է մեկ, վիրավորվել երեք մարդ: Իրավապահները պնդում են, որ չեն ունեցել բավարար ժամանակ և տվյալներ՝ հարձակումը կանխելու համար:

Իրնեստի ընտանիքի անդամները հանդես են եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ շոկի մեջ են տեղի ունեցածից և որ իրենց զավակն այժմ հրեաների դեմ գործած ոճրագործությունների մասնակից է:

Ըստ ոստիկանության, եթե հարձակման ընթացքում չգրանցվեր զենքի հետ կապված խնդիր, ապա հավանաբար զոհերի թիվը լիներ շատ ավելի բարձր:

Ոստիկանությունը նաև նշել է, որ Իրնեստը փորձել է ուղիղ եթերով հեռարձակել հարձակումը, սակայն չի կարողացել ապահովել այն:

Facebook Forum

XS
SM
MD
LG