Մատչելի հղումներ

Ալ Բաղդադիի առաջին տեսագրությունն անցած հինգ տարիների ընթացքում


Ալ Բաղդադիի առաջին տեսագրությունն անցած հինգ տարիների ընթացքում
please wait

No media source currently available

0:00 0:01:06 0:00

‘’Իսլամական պետություն’’ ծայրահեղական խմբավորումը հրապարակել է մի նոր տեսագրություն, ըստ որի այս խմբավորման առաջնորդն իր ուղերձն է հղում իր համակիրներին ու հետեւորդներին ու հորդորում նրանց վրեժ լուծել Իրաքում եւ Սիրիայում իր հիմնած ինքնահռչակ խալիֆայությունը տապալելու համար:

Դաեշի ‘’Ալ Ֆուրքան’’ լրատվամիջոցի կողմից համացանցում տեղադրված 18 րոպե տեւողությամբ տեսագրությունը ներկայացնում է խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիին, որը զրուցում է իր խմբավորման ադամների հետ: Վերջիններիս դեմքը տեսագրության մեջ կոծկված է`նրանց ինքնությունը գաղտնի պահելու նպատակով: Զրույցի ընթացքում նրանք խոսում են Սիրիայում իրենց վերջին հենակետը`Բաղուզը հանձնելու ու իրենց պարտության մասին, եւ միեւնույն ժամանակ գովեստի խոսքեր են ասում Սուրբ Զատկի օրը Շրի Լանկայում իրականացված ահաբեկչական հարձակման մասին, որի արդյունքում այստեղ ավելի քան 250 մարդ էր սպանվել:

Նույն տեսագրության մեջ Բաղդադին գովեստի խոսքեր է ասում իր խմբավորման այն անդամների մասին, որոնք ութ երկրների տարբեր գավառներում իրականացնում են վրեժխնդիր գործողություններ: Ըստ նրա, այստեղ իրականացվել է նման մոտ 300 հարձակում:

ԱՄՆ-ի կառավարության պաշտոնատար անձինք ասում են, թե դեռեւս չեն կարող հաստատել, որ տեսագրության մեջ ցուցադրվող անձնավորությունը Դաեշի առաջնորդն է: Եթե հաստատվի, այս տեսագրությունը կդառնա անցած հինգ տարիների ընթացքում Բաղդադիին ցուցադրած առաջին տեսագրությունը:

XS
SM
MD
LG