Մատչելի հղումներ

Ադամ Շիֆի գրասենյակը հերքում է Սաուդյան Արաբիայի դեսպանի հետ հանդիպման լուրը. կեղծ կայքը տարածել է «ֆեյք նյուզ»


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի գրասենյակը հերքում է ապրիլի 26-ին տարածված տեղեկությունն այն մասին, որ կոնգրեսականը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի հետ. լուրը տարածվել է կեղծ կայքի միջոցով, դրանից օգտվել են ինչպես հայկական, արաբական, այնպես էլ օտարալեզու բազմաթիվ լրատվամիջոցներ:

Ադամ Շիֆի գրասենյակից հաղորդում են, որ կայքը և նկարագրված հանդիպումն ամբողջովին ապատեղեկատվություն է: «Վերջերս ստեղծվել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի անունով կեղծ կայքէջ, որը հրապարակել է մամուլի հաղորդագրություն՝ նկարագրելով կոնգրեսական Շիֆի և Սաուդյան Արաբիայի դեսպանի հանդիպումը: Նման հանդիպում չի կայացել, և կոնգրեսական Շիֆը երբեք հիշատակված թեմաները չի քննարկել Սաուդյան կառավարության հետ:

XS
SM
MD
LG