Մատչելի հղումներ

Զինված հարձակում Կալիֆոռնիայի սինագոգում. կա մեկ զոհ


Օրերս Կալիֆոռնիայի Փովեյ քաղաքի սինագոգի վրա գրանցվել էր հարձակում, որի արդյունքում զոհվել է մեկ մարդ, երեքը՝ վիրավորվել:

19-ամյա կասկածյալը հարձակումից հետո հանձնվել է ոստիկանությանը: Նրան կասկածում են նաև մզկիթի հրդեհման փորձի մեջ: Հայտնի է, որ ապրիլի 27-ի երեկոյան վերջինս մուտք է գործել Սան Դիեգոյի արվարձաններում գտնվող սինագոգը և կրակ բացել այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ՝ սպանելով մեկ կնոջ և վիրավորելով երեք այլ անձանց, ներառյալ սինագոգի ռաբբիին:

Այնուհետև նա փորձել է ավտոմեքենայով փախուստի դիմել դեպքի վայրից, սակայն շրջապատվել և վնասազերծվել է ոստիկանության կողմից: Հետագայում պարզվել է, որ հարձակվողը 19 ամյա Սան Դիեգոյի բնակիչ Ջոն Իրնեստն է, ում կասկածում են անցած ամիս մզկիթի հրկիզման մեջ:

Սինագոգում դեպքի պահին անցնում էր կրոնական արարողություն: Ըստ ոստիկանության, այստեղ էր գտնվում շուրջ 100 մարդ: Պաշտոնական տեղեկության համաձայն, 4 վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց հարձակումից հետո, որոնցից մեկը՝ տարեց մի կին, մահացել է ստացված վնասվածքների արդյունքում: Վիրավորների թվում էր սինագոգի ռաբբին: Մնացած երկու տուժածների վիճակը գնահատվում է կայուն, նշում է ոստիկանությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG