Մատչելի հղումներ

Թուրքիան խնդրում է, որ ԱՄՆ-ը թույլ տա շարունակել նավթի ներկրումներն Իրանից


Թուրքիան խնդրում է, որ ԱՄՆ-ը թույլ տա շարունակել նավթի ներկրումներն Իրանից
please wait

No media source currently available

0:00 0:01:38 0:00

Թուրքիան փորձում է համոզել Միացյալ Նահանգներին, որ իր ՝՝Թուփրաս՛՛ նավթամշակման գործարանը, որն այս երկրի նավթի ամենամեծ ներկրողն է, շարունակի անմշակ նավթի գնումներն Իրանից՝ առանց պատժամիջոցների։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներն անցյալ տարի հայտարարեց, որ պատժամիջոցներ է սահմանում Իրանից նավթ գնող ընկերությունների դեմ, սակայն միեւնույն ժամանակ այդ պատժամիջոցներից վեց ամսով ազատեց ութ պետությունների, այդ թվում՝ Թուրքիային։ Անցած երկուշաբթի օրը Վաշինգտոնը հայտարարեց, որ չի երկարաձգելու պատժամիջոցներից նշված երկրներին ազատելու ժամկետը, եւ որ գնումները չդադարեցնելու դեպքում, մայիսի 1-ից պատժամիջոցներն ուժի կմտնեն նաեւ այս երկրների համար։

Իրանը Թուրքիայի նավթի գլխավոր մատակարարն է, եւ վերջինս էներգիայի իր կարիքների համար գրեթե լիովին կախյալ է Իրանից։

Ինչպես Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյն է ասել, ԱՄՆ-ի այս որոշումը վնաս է հասցնում տարածաշրջանային համագործակցությանն ու Թուրքիայի առեւտրային կապերին։ ՝՝Մենք փորձում են համոզել Միացյալ Նահանգներին՛՛, ասել է Աքսոյը։

Իսկ ՆԱՏՕ-ի անդամ երկու այս դաշնակիցների միջեւ հարաբերությունները ներկայումս սրված են, եւ գլխավոր պատճառը Ռուսաստանից S-400 մակնիշի հրթիռային համակարգեր գնելու Թուրքիայի որոշումն է։ Վաշինգտոնն ասել էր Անկարային, որ այդ հրթիռային համակարգերի պատճառով կարող են վտանգի տակ հայտնվել իր F-35 մակնիշի կործանիչները։

Անկարան առաջարկում է ստեղծել աշխատանքային խումբ՝ գնահատելու համար ՆԱՏՕ-ի համակարգերի վրա S-400-ի ազդեցության չափը։ Միացյալ Նահանգները Թուրքիայի այս առաջարկին պատասխան դեռեւս չի տվել։

XS
SM
MD
LG