Մատչելի հղումներ

՝՝Մեկ գոտի մեկ ուղի՛՛ նախաձեռնությունն ընդգրկում է եվրոպական երկրներ


՝՝Մեկ գոտի մեկ ուղի՛՛ նախաձեռնությունն ընդգրկում է եվրոպական երկրներ
please wait

No media source currently available

0:00 0:01:39 0:00

Չինաստանն այս շաբաթ հյուրընկալում է 37 պետությունների ղեկավարների, մասնակցելու համար ՝՝Մեկ գոտի, մեկ ուղի՛՛ անվանումը կրող իր միջոցառմանը։ Վերջինս զանգվածային զարգացման ծրագիր է, որն ընդգրկելու է 1 տրիլիոն դոլարի համարժեք ենթակառույցներ։

Չինաստանի նախաձեռնությանը մասնակցելու համար 37 երկրների ղեկավարներ ժամանեցին Պեկին, որը նրանց է առաջարկում արագընթաց գնացքներ, ժամանակակից նավահանգիստներ ու նոր մայրուղիներ։

Փորձագետներն ասում են, որ Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի, Մերձավոր Արեւելքի ու եւվրոպական մի շարք երկրների համար ՝՝Մեկ գոտի, մեկ ուղի՛՛ նախաձեռնությունը, որը հայտնի է նաեւ ՝՝Մետաքսի ուղի՛՛ մականունով, մի մեծ հնարավորություն է, քանի որ այն հիմնականում ենթակառուցվածքների զարգացման մասին է, մի բան, ինչն էլ դարձել էր Չինաստանի տնտեսական զարգացման գլխավոր մղիչ ուժը։


Սակայն Միացյալ Նահանգները նախազգուշացնում է, որ մասնակից երկրները կարող են ՝՝ընկնել Պեկինի ծուղակը՛՛, եւ ի վերջո տուժել գործարքներ կնքելիս։

Ասենք, որ ՝՝Մեկ գոտի, մեկ ուղի՛՛ նախաձեռնությունը նոր զարգացող մի շարք երկրներում արդեն իսկ ֆինանսավորել է երկաթուղիների, ճանապարհների ու նավահանգիստների կառուցման աշխատանքները։ Սակայն մի շարք երկրներում էլ առաջ են եկել չինական վարկերը փակելու հարցում դժվարություններ։ Օրինակ երկու տարի առաջ Շրի Լանկան Չինաստանին հանձնեց իր օդանավակայաններից մեկը՝ վարկի դիմաց։

Եվ ինչպես վերլուծաբան Զեք Քուփերն է ասում, վարկեր ստացող մի շարք երկրներ այժմ կարծում են, որ իրենց ֆինանսավորելու փաստն ավելի շատ օգնում է չինական, քան իրենց ընկերություններին։
Սակայն Չինաստանն այս տարի ճշտում է իր մոտեցումները, կրճատում որոշ նախագծերի համար նախատեսված ծախսերը, առաջարկում համագործակցություն տարբեր գործընկերների հետ։ Վերլուծաբան Չեն Չունֆենգը, նման խնդիրներ չեն լինի եւ ծրագիրն այդ երկրներին կհատկացնի մեծ օգնություն։ Եվ եռօրյա գագաթաժողովի սկզբում Չինաստանի նախագահ Սի Ծին Պինը խոստացավ ապահովել թափանցիկություն եւ ֆինանսական կայունություն։

Այսպիսով, 15Օ անդամ պետություն ընդգրկող ՝՝Մեկ գոտի մեկ ուղին՛՛, որն ունի Ասիան Եվրոպային ու Աֆրիկային կապելու նպատակներ, շարունակում է թափ հավաքել։ Ու չնայած Արեւմուտքից հնչող նախազգուշացումներին, Իտալիան վերջերս դարձավ այս ծրագրում ընդգրկված Եվրոպական առաջին խոշոր պետությունը։ Պեկինն ունի Եվրոպայից հավելյալ երկրներ ընդգրկելու հույս, երբ Շվեյցարիան արդեն կանգնել է հերթի։

XS
SM
MD
LG