Մատչելի հղումներ

Տոնոյանն անդրադարձել է «Էրեբունի» օդանավակայանի ռուսական ավիացիոն բազան վերազինելու լուրերին


ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյաննանդրադարձել է «Էրեբունի» օդանավակայանում ռուսական 3624-րդ ավիացիոն բազան 4++ սերնդի Սու-30ՍՄ բազմանպատակ կործանիչներով վերազինելու լուրերին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Տոնոյանն ապրիլի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ բազան ժամանակի ընթացում մոդեռնացվելու է:

«Ռուսական բազան մոդեռնացվելու է ժամանակի ընթացքում, և համապատասխան որոշումներ են կայացվելու սպառազինության տեսակի ու քանակի վերաբերյալ»,- ասաց Տոնոյանը:

Ապրիլի 23-ին ՏԱՍՍ-ին Ռուսաստանի ռազմական գերատեսչության մի աղբյուր հայտնել է, որՀայաստանի «Էրեբունի» օդանավակայանում ռուսական 3624-րդ ավիացիոն բազային 4++ սերնդի Սու-30ՍՄ բազմանպատակ կործանիչներ կմատակարարեն ներկայումսպառազինության մեջ առկա ՄիԳ-29 ինքնաթիռների փոխարինման համար: Ընդամենըպլանավորվում Է մատակարարել 18 մեքենա:

XS
SM
MD
LG