Պուտինի հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայում նախագահական ընտրությունների արդյունքոմ Վոլոդիմիր Զելենսկու հաղթանակից երեք օր անց:
«Մենք որևէ ցանկություն չունենք Ուկրաինայի նոր վարչակազմի համար ստեղծել խնդիրներ, սակայն Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների տարածքի բնակչության համբերության բաժակը լցված է մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Նրանք զրկված են քաղաքացիական իրավունքներից, չեն կարողանում հանգիստ տեղաշարժվել, իրականացնել իրենց տարրական իրավունքները: Սա ամբողջապես մարդասիրական խնդիր է»,- ասում է Պուտինը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև հարաբերությունները լարվել են վերջին 5 տարիների ընթացքում ՝ կապված Ռուսաստանի կողմից արևելյան Ուկրաինայի զինյալների աջակցության և Ղրիմի բռնագրավման հետ:
Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Պուտինի որոշումը «լուրջ խոչընդոտ է ստեղծում» Մինսկի համաձայնագրի իրականացման համար: Համաձայնագիրը պետք է նպաստեր արեւելյան Ուկրաինայում զինադադարի հաստատմանը եւ այստեղ լիակատար վերահսկողության վերականգմանը:
Ուկրաինայի արտգործնախարար Պավլո Կլիմկինն ասել է, որ Պուտինի հրամանագիրը «շարունակությունն է ագրեսիայի և երկրի ներքին գործերի միջամտության»:
Զելենսկին, որը հայտնի հեռուստատեսային դերասան է, ասել է, որ պատրաստ է լուրջ երկխոսության Ռուսաստանի հետ Մինսկի համաձայնագրերի իրականացման հարցում:
Facebook Forum