Մատչելի հղումներ

Փհենյանն ապավինում է Մոսկվայի օգնությանը


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են ավելի սերտ կապեր հաստատելու հարցը հինգշաբթի օրը մեկնարկած իրենց առաջին գագաթաժողովում Ռուսաստանի հեռավորարեւելյան Վլադիվոստոկ քաղաքում:

Կիմը, ով փորձում է ստանալ տնտեսական օգնություն ԱՄՆ-ի հետ փակուղային միջուկային բանակցություններից հետո, հայտարարել է, որ հույս ունի ամրապնդել Մոսկվայի հետ հարաբերությունները եւ ակնկալում է արդյունավետ երկխոսություն Պուտինի հետ։

«Ինչպես նշեցի, ես հուսով եմ, որ մեր հանդիպումը օգտակար կլինի ԿԺԴՀ-ի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար, որոնք ունեն խորը արմատներ: Այժմ Կորեական թերակղզում իրավիճակը մեծ հետաքրքրություն է առաջացնում համաշխարհային հանրության շրջանում եւ հուսով եմ, որ մեր բանակցությունները կարեւոր կլինեն իրավիճակի գնահատման, կարծիքների փոխանակման առումով: Այս հարցերին միասին կանդրադառնանք:

Պուտինը հայտարարել է, որ աջակցում է Վաշինգտոնի հետ Հյուսիսային Կորեայի հարաբերությունների բարելավմանը եւ հուսով է, որ Հյուսիսային Կորեայի հետ ավելի սերտ կապեր կհաստատվեն:

Հասկանալի չէ, թե հանդիպման արդյունքում կլինեն արդյոք համատեղ հայտարարություններ կամ ստորագրված համաձայնագրեր:

Կիմը տնտեսական օգնություն է ակնկալում Պուտինից, մասնավորապես միջազգային պատժամիջոցներից ազատվելու հարցում, որոնք պահպանվեցին փետրվարի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա անհաջող հանդիպումից հետո:

Facebook Forum

XS
SM
MD
LG