Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության «Թվիթեր»-ի պաշտոնական միկրոբլոգում գրառում է հրապարակվել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կազմակերպության «Թվիթեր»-ի միկրոբլոգում հրապարակվել է հետևյալ գրառումը.
«Հիշատակի այս օրը Ֆրանկոֆոնիան լիովին կիսում է հայ ժողովրդի ցավն ու տոկունությունը: Պահպանել հիշողությունը, նշանակում է հարգել զոհերի հիշատակը»: