Մատչելի հղումներ

3ՕՕ հազար միգրանտ՝ հետ դեպի Մեքսիկա


3ՕՕ հազար միգրանտ՝ հետ դեպի Մեքսիկա
please wait

No media source currently available

0:00 0:01:13 0:00

Մեքսիկայի իշխանությունները տեղեկացնում են, որ այս տարվա ընթացքում 3ՕՕ հազար միգրանտ է իր տարածքով փորձ կատարել մուտք գործել ԱՄՆ։

Դոնալդ Թրամփի վարչակազմը Կենտրոնական Ամերիկայի երկրներից փախստականի կարգավիճակ ստանալու նպատակ ունեցող 1ՕՕՕ անձանց է հետ ուղարկել Մեքսիկա, որտեղ կարող են ամիսներով կամ մի քանի տարի սպասել ԱՄՆ-ի իշխանություններից պատասխան ստանալու համար։

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոփեզ Օբրադորը դեկտեմբեր ամսին պաշտոնը ստաձնելիս հայտարարել էր, թե խոստանում է ավելի շատ մարդասիրական վերաբերմունք Կենտրոնական Ամերիկայի միգրանտներին։ Նրա ձախակողմյան կառավարությունը հունվար ամսին մեկ տարվա ժամկետով հազարավոր վիզաներ էր տրամադրել միգրանտներին, ինչը նրանց տալիս է այստեղ աշխատելու իրավունք։

Սակայն Վաշինգտոնի ճնշումների ներքո Մեքսիկան աստիճանաբար հետ է կանգնում տրված խոստումից, եւ հարյուրավոր միգրանտներ մնում են կուտակված՝ ծայրահեղ վատ պայմաններում գտնվող ճամբարներում

Հիշեցնենք, որ այս հոսքը կանգնեցնելու պատճառաբանությամբ է նախագահ Թրամփը պահանջում պատի կառուցում սահմանին։ Նա պարբերաբար է սպառնում միգրանտների այս հոսքի պատճառով փակել Մեքսիկայի հետ սահմանը։

XS
SM
MD
LG