Մատչելի հղումներ

Վենեսուելայում ծանր պայմանները ավարտվելու նշաններ չկան


Վենեսուելայում ծանր պայմանները ավարտվելու նշաններ չկան
please wait

No media source currently available

0:00 0:01:34 0:00

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանությունը տապալելու նպատակով ԱՄՆ-ը քայլեր սկսեց իրականացնել երեք ամիս առաջ։ Սակայն սոցիալիստ առաջնորդը շարունակում է մնալ իշխանության ղեկին։ Ուրեմն՝ ԱՄՆ-ի հաշվարկները սխալ էին, ասում եմ վերլուծաբանները։

Հունվար ամսին ԱՄՆ-ը ու աշխարհի 5Օ այլ երկրներ Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Հուան Գուիդոյին ճանաչել էին որպես այս երկրի ժամանակավոր նախագահ։ Վենեսուելայի նավթարտահանման վրա ԱՄՆ-ը հաստատեց բեռնարգելք, ինչն ապահովում էր Վենեսուելայի ֆինանսական եկամուտների 9Օ տոկոսը։ Այն շարունակում է մեծապես վնասել այս երկրի տնտեսությունը, երկիր, որտեղից միլիոնավոր մարդիկ շարունակում են հեռանալ սննդմթերքի պակասի պատճառով։

Սակայն սպասումները, որ սոցիալիստ առաջնորդ Նիկոլաս Մադուրոն ստիպված կլիներ հրաժարական ներկայացնել նման պայմաններում, այդպես էլ չարդարացան, իսկ դիվանագիտական ճնշումներն ընդդեմ Մադուրոյի՝ թուլացան։
Մադուրոն դիմակայեց միջազգային ճնշումներին ու շարունակում է ստանալ երկրի բանակի հրամանատարության աջակցությունը։ Բանակը լավ գիտի, որ ընդդիմության հաղթանակի դեպքում կարող է կանգնել անցյալում իրականացրած բռնությունների պատասխանը տալու ատյանի առջեւ։


Մադուրոյին է օգնում նաեւ Ռուսաստանը, որն ավելի է սերտացնում հարաբերությունները նրա հետ եւ այստեղ ուղարկում ռազմական ուժեր, ինչպես նաեւ արգելափակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դատապարտող հայտարարությունները։

Խոսակցությունները, թե Միացյալ Նահանգները կարող էր զինված ուժեր մտցնել Վենեսուելա, նույնպես խամրում են, քանի որ դրան կտրականապես դեմ են իր դաշնակիցներ Բրազիլիան ու Կոլումբիան։


Ու չնայած ամերիկյան պատժամիջոցները շարունակվում են, եւ չնայած ցույցերի արդյունքում կարող են տեղի ունենալ ժողովրդավարական փոփոխություններ, Վենեսուելայում տիրող ծանր պայմանները շուտով ավարտվելու նշաններ անգամ ցույց չեն տալիս։

XS
SM
MD
LG