Միացյալ Նահանգները 1Օ միլիոն դոլարի պարգեւ է խոստանում նրանց, ովքեր կարեւոր տեղեկություններ կհաղորդեն Լիբանանի Հեզբոլլահ ռազմական կազմակերպության ֆինանսական միջոցները խափանելու հնարավորության մասին։ Դրամական պարգեւը կհատկացնի ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը՝ իր ՝՝Պարգեւներ արդարության համար՛՛անվանումը կրող ծրագրից։
Դիվանագիտական անվտանգության հարցերով ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Մայքըլ Էվանոֆն ասել է, թե ՝՝ԱՄՆ-ը կողջունի բոլոր այն տեղեկությունները, որոնք թույլ կտան բացահայտել Հեզբուլլահի ֆինանսական մեխանիզմները խափանելու ուղիները եւ կբացահայտվեն այն անձանց, որոնք տնօրինում են այդ գումարները եւ ֆինանսավորում այս կազմակերպությունը։
Պետքարտուղարության ՝՝Պարգեւներ արդարության համար՛՛ ծրագիրը մինչ այժմ ֆինանսական պարգեւատրումներ է խոստացել այն տեղեկությունների համար, որոնք օգնում են հայնտաբերել ահաբեկիչների։
Հեզբուլլահը Պետդեպարտամենտի կողմից օտարերկրյա ահաբակչական կազմակերպություն է ճանաչվել 1997 թվականին։