Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի հատուկ բանագնացը պատրաստվում է Թալիբանի հետ բանակցություններին


ԱՄՆ-ի հատուկ բանագնացը պատրաստվում է Թալիբանի հետ բանակցություններին
please wait

No media source currently available

0:00 0:01:05 0:00

Աֆղանստանի հարցով ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Զալմայ Խալիլզադեն մեկնել է Քաթար, որտեղ բանակցություններ են անցկացվելու Թալիբանի հետ։ Բանակցությունները Աֆղանստանի պատերազմը քաղաքական եղանակով ավարտելու նպատակ ունեն։

Քաթարի մայրաքաղաք Դոհայում Թալիբանի քաղաքական հարցերով խոսնակ Սուհաիլ Շահինն ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին ասել է, թե Թալիբանը ողջունում է բանակցությունները եւ պատրաստ է եկող մի քանի օրերի ընթացքում սկսել երկխոսություն ԱՄՆ-ի հետ։

Խալիլզադի թիմն, անցյալ տարվանից ի վեր, Թալիբանի հետ անցկացրել է ուղիղ բանակցությունների հինգ փուլ։ Երկու կողմերն էլ հայտարարում են, թե կազմել են օվկիանոսի հակառակ կողմում ԱՄՆ-ի ռազմական ամենաերկարատեւ ներխուժումն ավարտելու նախնական համաձայնության տեքստը։

Խալիլզադի այցը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Վաշինգտոնն իր հիասթափությունն արտահայտեց ապրիլի 2Օ-ի բանակցությունները չեղյալ հայտարարվելու կապակցությամբ։ Բանակցությունները տապալվեցին, քանի որ Թալիբանի ղեկավարները դժգոհել էին Աֆղանստանի կառավարական պատվիրակության մեծ չափսերի կապակցությամբ։

XS
SM
MD
LG