Մատչելի հղումներ

Նոր նախագահ եւ նոր հույսեր Ուկրաինայում


Քաղաքական փորձ չունեցող 41-ամյա հեռուստաաստղը դարձավ Ռուսաստանի հետ պատերազմող Ուկրաինայի առաջնորդ:

«Մենք հաղթեցինք միասին, շնորհակալ եմ բոլորին»:

Զելենսկին իր նախընտրական պայքարում ներկայանում էր որպես քաղաքականությունից հեռու թեկնածու, որը համահունչ էր հին եւ կոռումպացված քաղաքական գործիչներից հոգնած ուկրաինացիների ցանկություններին: Պարտված թեկնածու Պետրո Պորոշենկոն հայտարարել էր, որ Զելենսկին թույլ թեկնածու է.

«Նայեք, թե Կրեմլում ինչպես են տոնում եւ հավատացած են, որ Ուկրաինայի անփորձ նախագահով երկիրը կարող է վերադառնալ Ռուսաստանի ազդեցության տակ»:

Վերլուծաբան Անատոլի Օքիշուկի կարծիքով, Պորոշենկոյի պարտության պատճառը կյանքի որակի աճի բացակայությունն է.

«Կարծում եմ, գործի է դրվելու Ռուսաստանի հետ ավելի պրագմատիկ տնտեսական փոխհարաբերությունների մոդելը, սակայն, հակամարտությունը չի կարգավորվելու»:

Զելենսկին հայտարարել է Ուկրաինան արեւմտամետ ուղղությամբ տանելու մասին: Նորընտիր նախագահն իշխանությունը ստանձնելու է հաջորդ մեկ ամսվա ընթացքում:

Facebook Forum

XS
SM
MD
LG