Մատչելի հղումներ

Ո՞վ կստանձնի նախագահի պաշտոնը Ուկրաինայում


Ուկրաինայում մոտենում է ավարտին երկրորդ փուլի նախընտրական քարոզարշավը, որի գագաթնակետն է Պորոշենկո-Զելենսկի հեռուստաբանավեճը: Կիրակի օրը տեղի կունենան ընտրություններ, որոնք էլ կորոշեն, թե նրանցից ով կստանձնի երկրի ղեկավարի պաշտոնը

Ուկրաինայում կիրակի օրը տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրուրդ փուլը: Ընտրություններից առաջ Կիևի օլիմպիական մարզադաշտում տեղի ունեցան երկու հիմնական հակառակորդների՝ գործող նախագահ Պետրո Պորոշենկոյի և դերասան Վոլոդիմիր Զելենսկու բվանավեճը, որի ընթացքում թեկնածուներն միմյանց ուղղեցին սուր հարցեր:

Զելենսկին ընդգծեց, որ նա քաղաքական գործիչ չէ, այլ սովորական քաղաքացի, ով ցանկանում է փոխել կոռումպացված համակարգը: Նա ընդգծեց, որ 2014 թվականին ինքն էլ շատեր նման քվեարկել է Պորոշենկոյի օգտին, սակայն սխալվել է: Պորոշենկոն իր հերթին նրան մեղադրեց գործարար Կոլոմույսկու պատվեր կատարելու մեջ և մեղադրեց երիտասարդ դերասանին Ուկրաինան փորձադաշտի վերածելու ու վիրավորելու մեջ:

Սակայն երիտասարդ դերասանն ունի մեծ աջակցություն բնակչության շրջանում՝ ընտրությունների առաջին փուլում ստանալով գործող նախագահ Պորոշենկոյից կրկնակի չափով ավել ձայներ:

Երկրորդ փուլի նախընտրական շրջանում ընթացավ թեժ քաղաքական պայքար: Երկու կողմերն էլ մեղադրում էին միմյանց տարբեր առիթներով: Սակայն ընտրողների զգալի հատվածը հոգնել է երկրում սաստկացող կոռուպցիայից և ցանկանում է տեսնել փոփոխություն: Քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույաման գտնում է, որ դեռևս հստակ չէ Զելենսոկու քաղաքական ուրվագիծը, ուստի քաղաքագետը կարծում է, որ ընտրողներն իրենց ձայներն են տալիս ոչ թե Զելենսկուն, այլ ընդդեմ գործող համակարգի ու բարքերի:

Ինքը Զելենսկին խոստացել է պահպանել արևմտամետ քաղաքական ուղեգիծը, բարեփոխումներ անցկացնել, պայքարել կոռուպցիայի դեմ և տնտեսական զարգացման հարցում հիմնվել Արժույթի միջազգային հիմնադրամի ծրագրի վրա:

Պորոշենկոն իր հերթին ամեն կերպ փորձել է հարվածել Զելենսուն՝ նրան ներկայացնելով որպես անլուրջ գործիչ, ում հաղթանակը կվերադարձնի Ուկրաինան ռուսական վերահսկողության ներքո: Պորոշենկոն հույս ունի գերազանցել իր մրցակցին՝ հակադրելով իր քաղաքական փորձառությունը Զելենսկու անփորձությանն ու դրա հետ կապված անորոշությանը :

Facebook Forum

XS
SM
MD
LG