Մատչելի հղումներ

Մյուլլերի զեկույց. Ռուսաստանը մեղավոր է, Թրամփը՝ ոչ


Միացյալ Նահանգներում հրապարակվել է հատուկ քննիչ Ռոբերտ Մյուլլերի 448 էջանոց զեկույցի գաղտնազերծված տարբերակը, որի հիմնական եզրակացությունն է՝ Դոնալդ Թրամփը եւ նրա թիմի անդամները որեւէ կերպ ապօրինի համագործակցություն չեն իրականացրել Ռուսաստանի հետ: Միեւնույն ժամանակ, զեկույցը եւս մեկ անգամ ապացուցում է Մոսկվայի փորձերը միջամտել ԱՄՆ-ի ընտրություններին:

Զեկույցի համաձայն, Դոնալդ Թրամփը, ով անցյալ տարիների ընթացքում դժգոհում էր իր նկատմամբ ընթացող հետաքննությունից, 2017-ի հունիսին զանգահարել է Սպիտակ տան իրավական հարցերով խորհրդական Դոն ՄքԳանին եւ ասել, որ Մյուլերին պետք է հեռացնել աշխատանքից: Ըստ զեկույցի, «ՄքԳանը չի կատարել հրահանգը, ասելով, որ ավելի շուտ հրաժարական կտա, քան կգնա այդ քայլի», ուստի, արդարադատության իրականացման խոչընդոտելու փորձ իրականում տեղի չի ունեցել:

Ինքը Թրամփը, ով հետաքննությունը նախկինում «վհուկների որս» էր անվանում զեկույցի հրապարակումից հետո հայտարարել է քաղաքական հակառակորդների հերթական տապալման մասին.

«Երբեք չի եղել նման բան եւ երբեք չի լինի: Մեզ պետք է մինչեւ վերջ այս հարցը հստակեցնել: Նման բան պետք է երբեք տեղի չունենար: Ասում եմ դա ընկերներիս առջեւ՝ այս որսը պետք է երբեք չլինի որեւէ նախագահի նկատմամբ»:

Հատկանշական է, որ զեկույցի հրապարակումը իրարամերժ գնահատականներ է ի հայտ բերել հետաքննության արդյունքների նկատմամբ: Մինչ հանրապետականները մեջբերում են զեկույցի հիմնական արդյունքն ըստ որի Դոնալդ Թրամփը եւ իր թիմի անդամները «Ռուսաստանի հետ որեւէ ապօրինի համագործակցություն չեն իրականացրել», դեմոկրատները, այդ թվում կոնգրեսական Շերմանը, հայտարարում են, որ քննության արդյունքները վկայում են, որ համագործակցություն եղել է, պարզապես, այն չի եղել ապօրինի:

Facebook Forum

XS
SM
MD
LG