Պերուի մայրաքաղաք Լիմայում հազարավոր մարդիկ հարգանքի իրենց տուրքն էին հինգշաբթի օրը մատուցում երկրի նախկին նախագահ Ալան Գարսիայի հիշատակին։ Նրա պատվին Պերուում հայտարարվել է եռօրյա սուգ։
Ոստիկանությունը հաղորդում է, որ Գարսիան մահացել է չորեքշաբթի օրն ինքն իրեն հրազենային զենքով կրակելու արդյունքում, երբ ոստիկանները պատրաստվում էին կոռուպցիոն մի մեծ գործի շրջանակներում ձերբակալել նրան։ Սկսված հետաքննության արդյունքում արդեն իսկ ձերբակալվել են քաղաքական մի շարք հայտնի ու բարձրաստիճան դեմքեր։
69-ամյա Գարսիայի նկատմամբ հետաքննություն էր սկսվել բրազիլական շինարարական ՝՝Օդեբրեխտ՛՛ ընկերության առնչությամբ, ինչը դարձել է լատինաամերիկյան ամենամեծ սկանդալներից մեկը։ Այս ընկերությունը 2Օ16 թվականին է ընդունել այն մեղադրանքը, որի համաձայն այս տարածաշրջանում գայթակղիչ գործարքներ է կնքել հիմնականում կաշառատվության եղանակով։
Գարսիան մինչեւ ինքնասպանությունը պարբերաբար հերքել էր իր դեմ հնչող մեղադրանքները։