ԱՄՆ-ի արդարադատության նախարար Ուիլյամ Բարրը կրկնել է նորից, որ հետաքննիչները Թրամփի նախընտրական թիմի ու Ռուսաստանի միջեւ չեն հայտնաբերել որեւէ գաղտնի կապի մասին որեւէ փաստ։
Բարրն այս մասին հայտարարել է հինգշաբթի օրն առավոտյան անցկացրած մամլո ասուլիսի ժամանակ՝ մինչեւ Ռոբերտ Մյուլլերի կողմից ղեկավարվող հատուկ հետաքննչական խմբի ներկայացրած զեկույցի խմբագրված տարբերակը Կոնգրեսին հանձնելը։
Սպասվում է, որ Բարրը շուտով կկանգնի դեմոկրատ կոնգրեսականների սուր քննադատությունների առջեւ, որոնք կասկածում են նախարարի անկողմնակալությանը։
4ՕՕ-էջանոց զեկույցը հանրությանը կհանձնվի հինգշաբթի օրն ավելի ուշ։
Բարրը նաեւ, առաջին անգամը լինելով, հայտարարել է, որ Մյուլլերի թիմը հետաքննել է Թրամփին ու արդարադատությունը խոչընդոտելուն առնչվող 1Օ դեպք, ինչի վերաբերյալ հատուկ հետաքննչական խումբը հանդես չի եկել ավանդական մեղադրական հայտարարությամբ։
Բարրն ասել է, թե ինքն ու իր տեղակալը՝ Ռոդ Ռոզենշտայնը եկել են այն եզրակացության, որ չեն եղել նաեւ արդարադատության խոչընդոտներ։