Աֆրիկա մայրցամաքում որպես կանոն ձեռներեց կանանց թիվը գերազանցում է տղամարդկանց թվին: Ադիս Աբեբայում Սպիտակ տան խորհրդական Իվանկա Թրամփն այցելել է կանանց կողմից հիմնադրված գործարան, եւ փորձել եթավպիական սուրճ: Այցի ընթացքում Իվանկա Թրամփը խոսում էր կանանց դերի մեծացման մասին։
«Մենք հավատացած ենք, որ կանանց ուղղված ներդրումը զարգացման խելացի քաղաքականություն է, ինչպես նաեւ խելացի բիզնես։ Դա բխում է նաեւ մեր անվտանգության շահերից, քանզի կանանց դերի մեծացումը խաղաղություն եւ կայունություն երաշխիք է»:
Սպիտակ տան նախաձեռնության նպատակն է կանանց համար նոր հնարավորություններ ստեղծել՝ ֆինանսական եւ օրենսդրական աջակցության շնորհիվ: Գլոբալ շուկայում կանայք վճարվում են տղամարդկանցից մեկ երրորդով պակաս, իսկ աշխարհի կեսից ավել երկրներում կանայք դեռեւս չեն կարող տղամարդկանց հետ հավասար ձեռներեցությամբ զբաղվել, քանի որ նրանց հաճախ հրաժարվում են վարկեր տրամադրել, հաշվեհամար բացել կամ պայմանագրեր ստորագրել կանանց հետ: Մեկ այլ խոչընդոտ է կրթություն ստանալու հնարավորությունը, հիշեցնում է Եթովպիայի նախագահ Սահլեուորք Զեվդին.
«Մեզ առաջին հերթին անհրաժեշտ է կենտրոնանալ մեր համալսարանների վրա՝ օգնել կանանց համալսարանական կրթություն ստանալ»:
Իվանկա Թրամփի «Աշխարհի Կանաց զարգացման» նախաձեռնությանը, նախագահ Թրամփի աջակցությամբ նախնական 50 միլիոն դոլարի բյուջե է հատկացվել։ Դրա նպատակն է օգնել 50 միլիոն կանանց տնտեսապես անկախ դառնալ մինչեւ 2025 թվականը: Չնայած ԱՄՆ-ի նախագահը բազմիցս է հայտարարել ամերիկյան արտաքին օգնության կրճատման անհրաժեշտության մասին, «Աշխարհի Կանաց զարգացման» նախաձեռնությունը բացառություն է:
Facebook Forum