Մատչելի հղումներ

Պորոշենկո, թե՞ Զելենսկի. Ուկրաինայի բանակում կարծիքները միանշանակ չեն


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի նախընտրական թիմը պնդում է , որ նրա մրցակից  դերասան Վոլոդիմիր Զելենսկուն չի կարելի վստահել գերագույն հրամանատարի պարտականությունները:

Ուկրաինայում շարունակվում է թեժ նախընտրական պայքարը: Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի թիմը պնդում է , որ նրա մրցակից դերասան Վոլոդիմիր Զելենսկին ունակ չէ կատարել գերագույն հրամանատարի պարտականությունները:

Ուկրաինայի արևելքում տեղակայված ուկրաինական զորքերում սակայն վերաբերմունքն այս առումով միանշանակ չէ:

«Կարծում եմ որպես զինծառայող, նախագահը նախ ե առաջ պետք է լինի լավ գերագույն հրամանատար: Դա ամենակարևորն է»,- ասում է Ստաս անունով զինծառայողը:

«Զելենսկին սիրում է որպես դերասան լինել ուշադրության կենտրոնում, իսկ Պորոշենկոն մշտապես մտածում է փողի մասին, և այն կուտակում իր համար: Նա անգամ չվաճառեց իրեն պատկանող ընկերությունը իր էգոիզմի պատճառով»,- նշում է Եվհեն անունով զինծառայողը:

Նման մոտեցումները ռազմական գոտում բանակայինների շրջանում կարող են վճռորոշ դեր ունենալ Պորոշենկոյի համար ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում, որոնք կկայանան ապրիլի 21-ին:

Ընտրությունների առաջին փուլում Դոնեցկի շրջանի հատուկ ընտրատեղամասում զինծառայողների համար Պորոշենկոն ստացավ 9726 ձայն, իսկ Զելենսկին՝ 9531: Լուգանսկի շրջանի հատուկ ընտրատեղամասում Պորոշենկոն առավելության հասավ ընդամենը 55 ձայնով:

Դա պարտությանը հավասարազոր արդյունք էր գործող նախագահի համար, ով մշտապես հայտնվում էր առաջին գծում զինվորական համազգեստով ու խոստանում բարեփոխել ուկրաինական բանակը:

«Պատճառը հավանաբար նրանում էր, որ այստեղ անձնակազմի մեծ մասը երիտասարդներ են, ովքեր ծնունդով Կրիվոյ Ռոգից են, Դնիպրոպետրովսկից, Զապարոժյայից: Դա կարծում եմ, ունեցել է իր դերը: Ի՞նչ են դիտում երիտասարդները: ՝՝Կվարտալ 95՛՛ հեռուստաշոու կամ ՝՝Դիզել շոու՛՛: Նրանք ամբողջ օրը համացանցում են»,- գտնում է Վոլոդիմիր անունով զինծառայողը:

Պորոշենկոն փորձում է Զելինսկուն ներկայացնել որպես ծաղրածու, ով չունի որևէ փորձ ու թույլ է: Նույնը անում են նրա կողմնակիցները:

Սակայն ռազմական գոտու հարցազրույցները ցույց են տալիս, որ մարդիկ զայրացած են Պորոշենկոյի վարչակազմի ձախողումներից՝ կապված բանակաշինության և այս ոլորտում կոռուպցիայի հետ:

Facebook Forum

XS
SM
MD
LG