Մատչելի հղումներ

Մեզ հետ վարվում էին ինչպես հանցագործների, բողոքում են ներգաղթալները


Մեքսիկայի ներգաղթի գծով ծառայությունը կալանավորել է մի խումբ ներգաղթյալների Կենտրոնական Ամերիկայից՝ Մեքսիայի սահմանին անցկացրած հատուկ միջոցառումների ընթացքում:

Կենտրոնական Ամերիկայից մի խումբ ներգաղթյալներ օրերս հատուկ գործողությունների արդյունքում բերման են ենթարկվել ներգաղթի գծով ծառայության աշխատակիցների կողմից Մեքսիակայի ոստիկանության աջակցությամբ:

Միլենիո հեռուստաընկերությունը ցուցադրել է ներգաղթյալների բերման ենթարկելու կադրերը, ուր ներգաղթյալներին դուրս են բերել տեղի իրավապահների գրասենյակներից և մտցրել ծառայողական ավտոմեքենաներ:

Ինչպես տեղեկացնում է Միլենիո հեռուստաընկերությունը, ներգաղթյալների մի մասը փորձել է փախչել բերման վայրից:

Ներգաղթյալներից ոմանք հետագայում բողոքել են իրենց նկատմամբ անհարգալից վերաբերմունքից:

«Նրանք մեզ հետ վարվում էին ինչպես կվարվեին հանցագործների հետ: Ի սկզբանե մենք ասել էինք, որ խաղաղությամբ ենք եկել: Որևէ խնդիր չենք ստեղծել, որևէ մեկի վրա չենք հարձակվել»,- ասում է Էլիզաբեթ անունով ներգաղթյալը Հոնդուրասից:

Բերման ընթացքում եղան տուժածներ: Ներգաղթյալ մի երեխա այդ ընթացքում ստացել է վնասվածք:

«Տղան ստացել է վնասվածք երեսին: Ակնհայտ է, որ եղել է հարված: Նրան առաջին օգնություն է ցուցաբերվել, և նա տեղափոխվել է հիվանդանոց: Նրան անհրաժեշտ դեղամիջոցներ են տրվել և նա շարունակում է մնալ բժիշկների վերահսկողության տակ»,- նշել է բժիշկ Գլորիա Օլվերա Հերնանդեսը Հուիքսթլայի հիվանդանոցից:

Բերման ենթարկվածներին տարել են Տապաչուլա բնակավայրի ներգաղթյալների գծով ծառայութան բաժին:

Հիշեցնենք, որ ներգաղթի խնդիրը մշտապես գտնվում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ուշադրության կենտրոնում: Վերջինս մեղադրում է Մեքսիկայի իշխանություններին այս հարցն անուշադրության մատնելու մեջ: Նախագահը պնդում է, որ այդ պատճառով անհրաժեշտ է կառուցել սահմանային պատ:

Մեքսիկայի նոր ձախակողմյան իշխանությունները խոստացել են միջոցներ ձեռնարկել այս ուղղությամբ՝ ներգաղթյալների հոսքերը կառավարելի դարձնելու համար: Մեքսիկայի իշխանությունները աշխատանք և համապատասխան աշխատավարձ են խոստանում ներգաղթյալներին:

Facebook Forum

XS
SM
MD
LG