Մատչելի հղումներ

Հինգշաբթի օրը կհրապարակվի Մյուլլերի զեկույցի խմբագրված տարբերակը


Հինգշաբթի օրը կհրապարակվի Մյուլլերի զեկույցի խմբագրված տարբերակը
please wait

No media source currently available

0:00 0:01:12 0:00

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը պատրաստվում է հինգշաբթի օրը հրապարակել 2Օ16 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ռուսների եւ Դոնալդ Թրամփի թիմի միջեւ գաղտնի հանդիպումների մասին Ռոբերտ Մյուլլերի հետաքննչական խմբի կողմից կազմված 4ՕՕ էջանոց զեկույցի խմբագրված տարբերակը։

Թրամփը երկուշաբթի օրը մեկ անգամ եւս կրկնել է, որ ըստ այդ զեկույցի, ինքը չի կատարել որեւէ իրավախախտում։ Երկրի գլխավոր դատախազ Ուիլիամ Բարրը երեք շաբաթ առաջ էր ներկայացրել Մյուլլերի թիմի զեկույցի չորսէջանոց տարբերակը եւ հայտարարել, թե ըստ դատախազների, Թրամփը եւ նրա քարոզարշավի անդամները գաղտնի հանդիպում չեն ունեցել ռուսների հետ։ Զեկույցի այս հատվածում սակայն ոչինչ ասված չէ այն մասին, Թրամփը խոչընդոտել է արդարությունը, թե ոչ։

Ու քանի որ Մյուլլերը չի կարողացել կայացնել արդարադատությունը խոչընդոտելու հարցով որոշում, Բարրը եւ գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենշտայնը որոշել են, որ Թրամփի նկատմամբ չկան արդարացուցիչ մեղադրանքներ։

Բարրն ասել է, թե ինքը որքան հնարավոր է ավելի շատ մանրամասնություններ կհրապարակի այս զեկույցից՝ բացառելով այն նյութերի հրապարակումը, որոնք Մյուլլերը ստացել է ատենակալների խորհրդին տրված գաղտնի վկայություններից եւ ԱՄՆ-ի հետախուզական աղբյուրներից ստացված գաղտնի տեղեկություններից։

XS
SM
MD
LG