Մատչելի հղումներ

Թուրքիայում պաշտոններից ազատված քրդերի խնդիրները


Թուրքիայում պաշտոններից ազատված քրդերի խնդիրները
please wait

No media source currently available

0:00 0:01:48 0:00

Թուրքիայի իշխանությունների հրահանգով երկրի հարավարեւելյան քրդաբնակ հատվածներում, նրանց, ու կասկածում են քուրդ անջատողական շարժման հետ որեւէ առնչություն ունենալու մեջ, զրկում են պետական ծառայողի պաշտոններից։ Դատարանի նախկին պաշտոնյա Մուսթաֆա Օզերի նման, որին հեռացրել են աշխատանքից, շատերն փորձում կյանքը շարունակել այլ ուղղությամբ։ 23 տարի պետական պաշտոն զբաղեցնելուց հետո նա 22 այլ պաշտոնազուրկների հետ միասին բացել է ռեստորան։

Սեյհմուսն էլ այժմ գործազուրկ է, երբ նախկինում ինքն էր, որպես պետական պաշտոնյա, զբաղված մարդկանց աշխատանքի տեղավորելու գործով։ Ռեստորանում նա այժմ կերակուրներ է պատրաստում, երբ իր խոսքերով ասած, չունի ոչ դրա փորձառությունը, ոչ էլ՝ շնորքը։

Այստեղ ժամանողներից շատերը նույնպես պետական նախկին ծառայողներ են։
Նման տեսարանի կարելի է հանդիպել նաեւ օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող քրդերի շրջանում։ Դիարբեքիրի Դիչլեի համալսարանի պրոֆեսոր Զեքի Քանայն իր աշխատանքից զրկվել էր, երբ իր ստորագրությունն էր դրել քուրդ անջատողականների դեմ տարիներ շարունակվող պատերազմը դադարեցնելու խնդրագրի տակ։ Նա նույնպես այստեղ աշխատում է աշխատանքից ազատված մի խումբ մարդկանց հետ։ ՝՝Մենք այսպիսով ավելի ենք համախմբվում՛՛, ասում է նախկին պրոֆեսորը։

Բիշար Իջլին այսօր ցույց է տալիս իր այն նախագծերը, որոնք նա պատրաստել էր քաղաքապետարանի համար եւ հեռացվել այն բանից հետո, երբ աշխատանքից ազատվել էր քրդամետ քաղաքապետը։
՝՝Պիտի հաշտվենք՛՛, ասում է նա՝ խոսելով կյանքի նոր պայմանների մասին։ ՝՝Մենք էլ կարող ենք աշխատել հողի վրա, կենդանիների հետ, եւ մարդկանց մատուցել առողջ սննդամթերք՛՛, ասում է Իջլին։

Այս մարդիկ այն քչերից են, որոնք ինչ որ կերպ գտել են եկամուտ ստանալու եղանակ։ Սակայն շատ ու շատ ավելի մեծ է նրանց թիվն այստեղ, որոնք միայն կարողանում են փայփայել հույսեր։

XS
SM
MD
LG