Մատչելի հղումներ

Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնվի


Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնվի
please wait

No media source currently available

0:00 0:01:42 0:00

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը մարելու եւ 85Օ տարվա կոթողը փրկելու աշխատանքներին են մասնակցել 4ՕՕ հրշեջներ։ Կրակը մարելուց մի քանի ժամ առաջ էր, որ աշխարհի առջեւ կործանվեց գոթական ոճով կառուցված գմբեթներից մեկը։ Ամենահուզիչ տեսարաններից մեկը մարդկանց սուգն էր, որոնք տաճարից ոչ հեռու երգում էին հիշատակի երգեր։
Մարդիկ այստեղ ասում են, թե հիմա պիտի համախմբվեն որպես միասնական մի ժողովուրդ ու հաղթահարեն հոգեկան ցնցումը եւ ՝՝պատրաստվեն տաճարը նորից Աստվածային դարձնելու համար՛՛։

Նախագահ Էմանուել Մակրոնը կեսգիշերին միջազգային համայնքին դիմելով՝ կոչ արեց օգնել Փարիզի գլխավոր խորհրդանիշ համարվող Աստվածամոր տաճարը կառուցելու գործում։

՝՝Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այս տաճարը վերակառուցվելու է ու վերակառուցվելու է բոլորիս ջանքերով՛՛, հայտարարեց նա, ավելացնելով, թե հաջորդ օրվանից իսկ սկսվելու է դրամահավաք։ ՝՝Մեր պատմությունն արժանի է, որ տաճարը վերակառուցվի։ Այն մեր արժանապատվության հարցն է՛՛, հայտարարեց Մակրոնը։

Հարյուրավոր հրշեջներից մեկը ստացել է մարմնական լուրջ վնասվածքներ՝ կրակի դեմ պայքարի արդյունքում։


Մինչեւ հրդեհը, տաճարում սկսվել էին վերանորոգման աշխատանքներ, ինչի հետ էլ կապվում են հրդեհի բռնկման պատճառները։ Հետաքննիչների առաջին տպավորությունն այն է, որ հրդեհը բռնկվել է ոչ դիտավորությամբ, սակայն երկար ժամանակ կպահանջվի վերջնական եզրակացության համար։

Փլուզվել է Փարիզի Աստվածամոր տաճարի ամբողջ տանիքը, նկուղի մի զգալի մասը. սրաձեւ գմբեթը գոյություն չունի։

Մի քանի ժամվա ընթացքում արդեն իսկ հավաքվել է մի քանի հարյուր միլիոն դոլար։

XS
SM
MD
LG