Մատչելի հղումներ

Նախագահական թեկնածու Փիթ Բութիջիչի աջակիցների թիվն ԱՄՆ-ում աճում է


Նախագահական թեկնածու Փիթ Բութիջիչի աջակիցների թիվն ԱՄՆ-ում աճում է
please wait

No media source currently available

0:00 0:01:36 0:00

ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավին Դեմոկրատական կուսակցության կողմից իր թեկնածությունը դրած Ինդիանա նահանգի Սաութ Բենդի քաղաքագլուխ Փիթ Բութիջիչը 37 տարեկան է, Հարվարդի եւ Օքսֆորդի համալսարանների նախկին շրջանավարտ: Նա նաեւ Աֆղանական պատերազմի վետերան է, խոսում է յոթ լեզու:
Եթե նա ընտրվի, կդառնա Ամերիկայի պատմության մեջ ամենաերիտասարդ նախագահը
Եթե ընտրվի, կդառնա նաեւ Ամերիկայի պատմության մեջ առաջին բացահայտ համասեռական նախագահը:

Միայն 100 հազար ազգաբնակչություն ունեցող քաղաքի քաղաքագլուխ Բութիջիչի ամենամեծ թուլությունը ամերիկացիների մեծ մասը սակայն համարում է այն, որ նա չունի երկրի մակարդակով քաղաքական փորձառություն:
Սակայն շատերն էլ ասում են, որ ութ տարի քաղաքը ղեկավարելու փորձառությունը կարեւոր հանգամանք է գործադիր իշխանության համար եւ հույս հայտնում, որ օրենսդրական հարցերում էլ, որպես նախագահ կամ նախագահի թեկնածու, նրան կարող են մեծ աջակցություն ցուցաբերել նրա թիմի անդամները:

Ասենք, որ նրա վարկանիշը ներկա պահին արագ բարձրանում է եւ արդեն իսկ հավաքագրել է 7 միլիոն դոլար իր քարոզարշավի համար: Կպահպանի նա վեր բարձրանալու արագությունը, թե ոչ, այժմ դժվար է ասել: Ինչպես վերլուծաբան Լիհ Ասքարինամն է ասում, շատ է պատահում, որ թեկնածուներից մեկը մի քանի շաբաթ կամ ամիս գրանցում է արագ վերելք, հետո` հայտնվում մյուսների ստվերի ներքո:


Իսկ եկող մեկ տարվա ընթացքում Բութիջիչի առջեւ կանգնած են լինելու իր իսկ կուսակցությունից 18 թեկնածուներ, որոնց գլխավոր նպատակը 2020 թվականին լինելու է Դոնալդ Թրամփի իշխանության տապալումը:

XS
SM
MD
LG