Մատչելի հղումներ

Ուկրաինայի նախագահը փորձում է օգտվել բանավեճում իր մրցակցի բացակայության փաստից


Ուկրաինայի նախագահը փորձում է օգտվել բանավեճում իր մրցակցի բացակայության փաստից
please wait

No media source currently available

0:00 0:01:26 0:00

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն կիրակի օրը ներկայացավ Կիեւի Օլիմպիական մարզադաշտ` մասնակցելու համար նախագահական բանավեճին, չնայած այն հանգամանքին, որ ընդդիմադիր թեկնածու Վոլոդիմիր Զելենսկին որոշել էր ներկա չգտնվել:

Իր կնոջ ու երեխաների հետ մարզադաշտ ժամանելով` Պորոշենկոն ողջունում էր իր հազարավոր աջակիցներին: Նա կանգնեց ամբիոնի մոտ, Զելենսկիի համար նախատեսված, սակայն դատարկ ամբիոնի կողքին:
‘’Ես չեմ ուզում մրցել տեսահոլովակների միջոցով: Ես լիովին դեմ եմ էլեկտրոնային քարոզարշավներին’’, հայտարարեց Պորոշենկոն` ավելացնելով, թե ‘’մրցելու միակ ճիշտ ուղին բանավեճն է’’: ‘’Արի եւ խոսիր, տուր քո պատասխանները: Իսկ թաքնվելը ճիշտ մոտեցում չէ նախագահի թեկնածուի եւ ընդհանրապես քաղաքացու համար: Նախագահը վիրտուալ չպետք է լինի: Նախագահը պիտի լինի իրական’’, հայտարարում էր Պորոշենկոն:


Հիշեցնենք, որ ապրիլի 21-ի նախագահական ընտրությունների վերջին փուլում մրցելու են Պորոշենկոն եւ Զելինսկին: Երկու թեկնածուներն էլ համաձայնվել էին մասնակցել բանավեճին, սակայն համաձայնության չէին եկել ամսաթվի հարցում: Զելենսկին պնդում էր բանավեճն անցկացնել ապրիլի 19-ին, Պորոշենկոն`14-ին:

Ապրիլի սկզբին անցկացված առաջին փուլի արդյունքներով հաղթել էր Զելենսկին, սակայն չէր ստացել այնքան ձայն, որ ընտրվեր նախագահ առանց երկրորդ փուլի:

Ինչպես հարցումերն են ցույց տալիս, ներկայումս էլ Զելենսկին վայելում է մեծամասնության աջակցությունը:

XS
SM
MD
LG