Մատչելի հղումներ

Թրամփը չի ներկայացնում հարկային պարտավորությունների մասին փաստաթուղթը. Կրքերն ուժգնանում են


Թրամփը չի ներկայացնում հարկային պարտավորությունների մասին փաստաթուղթը. Կրքերն ուժգնանում են
please wait

No media source currently available

0:00 0:01:32 0:00

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը չի կատարում նախագահ Թրամփի հարկային պարտականությունների մասին փաստաթղթերը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին հանձնելու կոնգրեսականների պահանջը: Սա ակնկալում է քաղաքական պայքարի էլ ավելի սրում:


Ամեն մի խոսակցությունից հեռու մնալու նպատակով, ԱՄՆ-ի նախագահներն անցած հիսուն տարիների ընթացքում հրապարակել են պետությանը վճարած հարկերի մասին իրենց փաստաթղթերը: Բոլոր նախագահները, բացի Դոնալդ Թրամփից:
‘’Նման օրենք չկա, եւ քանի դեռ իմ հարցով շարունակվում են ստուգումները, ես դա չեմ անելու’’, հայտարարում է նա:
Իսկ դեմոկրատ կոնգրեսականներն ավելի ու ավելի բարձրաձայն են հնչեցնում պետությանը մուծած նրա գումարների մասին փաստաթղթերը հրապարակելու պահանջը:

Առաջինը նախագահ Ռիչարդ Նիքսոնն էր, որին ստիպեցին հրապարակել հարկային մուծումների մասին իր փասթաղթերը, երբ տեղեկություններ տարածվեցին, որ նա մուծում է շատ ավելի փոքր գումար, քան պահանջվում է օրենքով:


Ու հիմա, երբ Թրամփը հրաժարվում է ներկայացնել այդ տվյալները, ինչպես վերլուծաբան Ռուդի Մեհրբանին է ասում, հարց է բարձրանում, թե ինչ է Թրամփը փորձում թաքցնել:

Թրամփը խախտեց նախագահական չափանիշներից եւս մեկը, երբ որոշեց նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո չհրաժարվել իր բիզնես շահերից:

Վերլուծաբան Ջերըմի Վենուքի խոսքերով, բիզնես շահերից հրաժարվելու մասին օրենքն ունի կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակ: ‘’Սակայն Թրամփն առաջին նախագահն է երկրի ժամանակակից պատմության մեջ, որն ունի այսքան թանկ ակտիվներ, ու հատկապես արտասահմանյան երկրներում’’, ասում է նա:

Իսկ Թրամփի արտասահմանյան բիզնեսների կայսրությունը վեր է հանում շահերը բախվելու մասին հարցեր եւ ոտնահարում
սահմանադրության այն կետը, որն արգելում է նախագահներին դրամական միջոցներ ստանալ օտարերկրյա կառավարություններից:

XS
SM
MD
LG